Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհ Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից» Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով Վիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց Հակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններում Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումը Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել է Սագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթել Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է 

Թող բոլորը վստահ լինեն, որ արվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման համար. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հասարակություն

Ուշադիր հետևելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետևյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա և քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված էր. «Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը եւ ընդգծել, որ հոգևոր սննդի և մասնավորապես ազգի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված ծանր իրավիճակում չի նկատվում:

«Ավելին՝ Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։ Գովելի է, որ դրան նպաստում են նաև պատկան պետական կառույցները և տարբեր լրատվամիջոցները: Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփյուռքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Ցավոք, որոշ մարդիկ այդ ամենը չեն նկատում, բայց ժրաջան քննադատում են։

Տեղեկացնեմ նաև, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում Եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ՝ նկատի ունենալով եկեղեցական ծիսակարգի և կանոնների բոլոր առանձնահատկությունները, նաև մշտական հորդոր հնչեցնելու՝ ստեղծված բարդ իրավիճակում հետևելու պետական կառույցների սահմանած կանոններին:

Շաբաթներ առաջ քննարկվել է նաև Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Այսպես օրինակ՝ առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց:

Մնացյալ որոշումների վերաբերյալ նույնպես մեր հավատավոր ժողովուրդը ժամանակին պատշաճորեն կիրազեկվի:

Թող բոլորը վստահ լինեն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի կողմից իրականացվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման ու լավատեսության ոգու ամրության, մեր ժողովրդի զավակների բժշկության, աշխարհում խաղաղ ու բարօր կյանքի վերականգնման համար», գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կոչով դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի Սուրբ Գեղարդով շրջի Հայաստանի ողջ տարածքով: ԵԿՄ նախագահը հիշեցրել է, որ 1798 թվականին Գեորգի թագավորը Վրաստանում ժանտախտի ժամանակ դիմել էր Հայոց կաթողիկոսին, որպեսզի այն ժամանակավոր տեղափոխեն Վրաստան ու շրջեն բնակավայրերով: «Այն ժամանակ դա շատ օգնեց: Մեզ հավատի սնունդ էլ է պետք, որ ժողովուրդը կրկին համախմբվի», ասել էր Սասուն Միքայելյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմիցՍի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունըԱրամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրաՍևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լի Ցյան․ «Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են»Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել էՀայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվPolitico. ԵՄ 11 երկրներ կոչ են արել մեկ տարով կասեցնել նոր օրենքները
Ամենադիտված