Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհ Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից» Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով Վիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց Հակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններում Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումը Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել է Սագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթել Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է 

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել

Հասարակություն

Պարետի որոշմամբ ընդունված սահմանափակումներն անհրաժեշտ են, բայց դրանցում առկա են անորոշություններ․ փաստահավաք խումբը Պարետի որոշումների վերաբերյալ ուսումնասիրություն է հրապարակել: Այս մասին ֆեյսբուքյան ի էջում հայտարարություն է տարածելCOVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես հայտնի է, մեր երկրում Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման փաստով պայմանավորված, Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն, որի պայմաններում քաղաքացիները պարտավորված են ենթարկվել նոր իրավիճակից բխող մի շարք պահանջների ու սահմանափակումների։ Առկա իրավիճակում հանրությունը ստիպված է բավարարվել միայն պարետատան եւ ՀՀ համապատասխան կառույցների ու պաշտոնյաների տրամադրած տեղեկություններով՝ փաստորեն զրկված լինելով նաեւ իրեն մատուցված լուրերի արժանահավատությունը ստուգելու հնարավորությունից։

Ելնելով ցանկացած գործընթացի վրա հանրային վերահսկում ապահովելու անհրաժեշտությունից՝ մենք՝ իրավական, առողջապահական եւ լրատվական համայնքների ներկայացուցիչներս, նախաձեռնում ենք փաստահավաք խմբի ստեղծում, որը զբաղվելու է Նոր կորոնավիրուսի տարածման եւ դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, դեռեւս չստուգված կամ անուշադրության մատնված փաստերի հավաքագրմամբ, վերլուծմամբ եւ լուծման առաջարկներ մշակելով։

Հայտնում ենք, որ անհրաժեշտության պարագայում մեր նախաձեռնած Փաստահավաք խումբը պատրաստ է համագործակցել պետական համապատասխան մարմինների հետ՝ հուսալով, որ մեզ մոտ հավաքագրվող փաստերը կարող են նպաստել Նոր կորոնավիրուսի տարածման դեմ ընթացող պայքարին։ Վստահ ենք՝ մեր կողմից հավաքագրված փաստերը կարող են այլընտրանքային տեղեկատվության աղբյուր դառնալ պարետի համար, ինչն էլ կբարձրացնի պարետատան աշխատանքների արդյունավետությունը։

Փաստահավաք խումբը գործելու է խստագույնս պահպանելով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը եւ ՀՀ գործող օրենսդրությունը, անհրաժեշտության դեպքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները տրամադրելով միայն արտակարգ դրության պարետին:

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարված ժամկետի ավարտից հետո Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը կհանրայնացվեն։

Փաստահավաք խմբի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կոչ ենք անում համապատասխան ոլորտների մասնագետներին եւ փորձագետներին միանալ այս նախաձեռնությանը։

Նմանապես կոչ ենք անում մեր քաղաքացիներին Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված փաստերի, անգամ ամենաչնչին կասկածների մասին տեղեկացնել Փաստահավաք խմբին հետեւյալ հեռախոսահամարով եւ/կամ էլ. փոստով՝ 043 20 52 63, [email protected]»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմիցՍի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունըԱրամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրաՍևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լի Ցյան․ «Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են»Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել էՀայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվPolitico. ԵՄ 11 երկրներ կոչ են արել մեկ տարով կասեցնել նոր օրենքները
Ամենադիտված