Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Օմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչների Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Փաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ) Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Երևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացում ԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներ Իրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին 

Աստղագուշակ՝ մարտի 26-ի համար

Այլ

Խոյ․ Հնարավոր են ֆինանսական լուրջ կորուստներ։ Ավելի ուշ ձեզ կհաջողվի վերադարձնել փողի մի մասը, բայց դա ջանքեր կպահանջի։ Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնությունները, նշանի որոշ ներկայացուցիչներ կմտածեն աշխատավայրի փոփոխության մասին և կսկսեն ակտիվ փնտրտուքները, որոնք շուտով կպսակվեն հաջողությամբ։

Օրվա զգացմունքային ֆոնն այնքան էլ հաջող չէ, դուք քմահաճ եք և նյարդային, ձեզ հետ գործ ունենալն այսօր այնքան էլ հեշտ չէ։ Բայց այն մարդը, ով ձեզ իսկապես սիրում է, շատ համբերատար կլինի և կանի ամեն հնարավորը՝ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար։

Ցուլ. Բավական է մի մանրուք, որ ձեր տրամադրությունը վերջնականապես փչանա, իսկ եթե էական ոչինչ տեղի չունենա, դուք առանց առիթի էլ կվհատվեք։ Ստիպված կլինեք գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այնքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց նկատմամբ ձեր իրական վերաբերմունքը։ Անընդհատ կարևոր իրեր եք կորցնում, ինչը նյարդայնացնում է։ Ղեկավարների համար դժվար է ենթակաների հետ ընդհանուր լեզու գտնելը։

Այսօր կարևոր որոշումներ մի ընդունեք, հատկապես անձնական կյանքի հետ կապված, մեծ է սխալվելու հավանականությունը։ Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք շատ ժամանակ կխլեն, բայց օգուտ չեն բերի։

Երկվորյակներ. Չարժե անցյալի մասին շատ մտածել, ինչքան երկար մտածեք, այնքան կվատանա ձեր տրամադրությունը։ Լավ կլինի օրը նվիրել հաճելի զբաղմունքներին, մարզադահլիճ կամ պարասրահ այցելությանը։ Կմեծանա գեղանկարչության, երաժշտության և գրականության նկատմամբ հետաքրքրությունը։

Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է ընկերների հետ շփման համար։ Նրանց շնորհիվ դուք կկարողանաք նոր ծանոթություններ հաստատել։ Չի բացառվում նոր և բուռն սիրավեպի սկիզբը։

Խեցգետին. Այսօր փորձարարությունների մի դիմեք, և մի թողեք ամեն ինչ՝ ինչ-որ նորահայտ գաղափարի համար։ Խորհուրդ է տրվում ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, հետո նոր անցնել մյուսներին, հակառակ դեպքում ձեր առօրյայում խառնաշփոթ կտիրի։ Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, որոշ դեպքերում բանը կհասնի լուրջ վեճերի։

Նշանի շատ ներկայացուցիչներին սպասվում են անձնական բնույթի հիասթափություններ։ Ռոմանտիկ հարաբերությունները չեն դասավորվի այնպես, ինչպես կուզեիք։ Սիրած մարդու նկատմամբ ձեր վերաբերմունքը փոխվել է, դուք ավելի շատ ուշադրություն եք դարձնում նրա թերությունների, քան առավելությունների վրա։

 
 
 

Առյուծ. Օրը սկիզբ կդնի ոմն ազդեցիկ մարդու հետ ձեր երկար պայքարին։ Նա այնքան էլ ուժեղ չէ, բայց նենգ է, իսկ հակամարտությունից խուսափել չի լինի։ Այդ պատճառով հավաքեք ձեր ուժերը և փնտրեք հուսալի դաշնակիցներ։ Մանր, բայց շատ տհաճ սխալների պատճառով գործերի ընթացքը կդանդաղանա։ Չի բացառվում, որ լրացուցիչ ծախսերի կարիք կլինի՝ ակտուալ խնդիրները լուծելու համար։

Ռիսկի մի գնացեք, ինչքան էլ որ մեծ լինի գայթակղությունը։ Օրը հատուկ վերաբերմունք կպահանջի սիրելիի և նրա զգացմունքների նկատմամբ։ Էգոիզմի դրսևորումը լուրջ խնդիրների պատճառ կդառնա։

Կույս. Դուք շատ բռնկուն եք, որոշումները հապշտապ եք ընդունում, սովորականից ավելի հաճախ եք սխալներ թույլ տալիս, ինչն էլ խանգարում է գործընկերների հետ ունեցած հարաբերություններին։ Համախոհները փորձում են ներգրավել ձեզ իրենց խնդիրների լուծման մեջ, ինչը դարձյալ նյարդայնացնում է ձեզ։ Օրը համար է ինքնուրույն աշխատանքի և այն հարցերի պատասխանների հանգիստ փնտրտուքի համար, որոնք կարևոր են ձեզ համար։

 

Անշարժ գույքի հետ կապված գործարքների կնքումը ցանկալի չէ։ Մեծ ծախսեր պահանջող գնումները ցանկալի է հետաձգել։

Կշեռք. Այսօր շատ բաների կարելի է հասնել։ Դուք մեծ էնտուզիազմով եք հանձն առնում ամենահամարձակ գաղափարների իրագործումը և հանդիպում եք մարդկանց, ովքեր կարող են օգնել ձեզ այդ հարցում։ Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց ուզածին հասնելու հարցում անսպասելի ուղիներ են գտնում՝ զարմացնելով շրջապատին։

Բարենպաստ օր է նոր ռոմանտիկ հարաբերությունների համար, այդ թվում այն մարդու հետ, ում հետ նախկինում կապված եք եղել գործնական հետաքրքրություններով։ Այսօր առաջացած զգացմունքներն օրեցօր ավելի կամրանան, և չի բացառվում, որ դուք շուտով որոշեք ամուսնանալ։

 

Կարիճ. Դուք փորձում եք լեզու գտնել շրջապատի հետ, բայց ապարդյուն։ Ձեր հումորները ծիծաղելի չեն, իսկ դիտողություններն էլ անտեղի են։ Սառնությունը, որով ձեզ ամենուր դիմավորում են, չի ամրացնում ձեր ինքնավստահությունը։ Բայց դուք պետք է կենտրոնանաք և ամբողջովին նվիրվեք այն գործին, որ ձեզ համար կարևոր է։ Միայն այդպես հաջողության կհասնեք, ընդ որում՝ նշանակալի։

Հնարավոր է անցանկալի նորություններ լսեք, չի բացառվում, որ դրանցից մեկը ձեզ ստիպի ճանապարհ ընկնել։ Սիրած մարդու հետ վեճի բռնվելու հավանականություն կա։ Եթե դուք հրաժարվեք գնալ զիջումների, ապա հետո կփոշմանեք։

Աղեղնավոր. Դուք մեկ մի գործ եք ձեռնարկում, մեկ էլ անցնում եք ուրիշի՝ այդպիսով կորցնելով կենտրոնացումն ու ճիշտ ճանապարհը։ Հենց դրա պատճառով էլ կարող են ի հայտ գալ տհաճ իրավիճակներ, վեճեր և կոնֆլիկտներ։ Բացի այդ՝ դուք շատ սուր եք ընդունում քննադատությունը, նեղանում եք կառուցողական դիտողությունների համար։

 

Ցանկալի չէ ընտանեկան բյուջեի և սեփականության հետ կապված հարցեր քննարկելը։ Երեկոն հարմար է ընկերների հետ շփման համար, նրանց կենսուրախությունը բարձրացնում է ձեր տրամադրությունը։

Այծեղջյուր. Օրը ձեր սրտով կլինի, եթե փոքրիկ դժվարությունները սրտին մոտ չընդունեք։ Ձեր խնդիրն այսօր սկսած գործերը կիսատ չթողնելն է, դրանց տակից դուրս գալ կարող եք միան դուք։ Հնարավոր է նյութական օգնություն մտերիմներից և հին ծանոթներից։ Մեծ է հաջող գործարքների հավանականությունը։

Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման համար։ Դուք լավ տպավորություն եք թողնում նրանց վրա, ովքեր ձեզ տեսնում են առաջին անգամ, ցուցադրում եք ձեր բնավորության լավագույն կողմերը։ Չի բացառվում նոր հրապուրանք, որը, սակայն, երկար չի տևի։

 

Ջրհոս. Մինչ շրջապատի մարդիկ զբաղված են դատարկ բաներով, դուք զսպում եք ձեր զգացմունքները, դրա համար էլ դրանք չեն խանգարում ձեզ աշխատել և կարևոր խնդիրներ լուծել։ Կարգավորվում են ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունները, կարիերայի աստիճաններով բարձրանալու և մասնագիտական դիրքերն ամրապնդելու հավանականություն կա։

Խուսափեք անիմաստ կապերից և նվազագույնի հասցրեք այն մարդկանց հետ շփումը, ովքեր ձեզ հաճելի չեն։ Այսօր դուք սովորականից շատ էներգիա եք ծախսում և հանգստի կարիք ունեք։

Ձկներ. Այսօր ստացած ինֆորմացիան օգտակար կլինի։ Կարելի է զբաղվել բարդ գործերով, ինչքան էլ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի լուծումներ գտնել և ավարտին հասցնել սկսած գործերը։ Դուք արագ լուծում եք մասնագիտական և ֆինանսական խնդիրները, ստանում եք արժեքավոր գործնական առաջարկներ։

 

Բարձր է ստեղծագործական ներուժը, կարելի է նոր գործ սկսել կամ կյանքում փոփոխություններ մտցնել։ Արժե նախաձեռնողականություն ցուցաբերել անձնական հարաբերություններում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ) Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց ԽամիտովինԱրմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր«Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ ԾառուկյանինԵրևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացումԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներԻրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ինՀայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան ԿոստանյանԵրասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել էԱլեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անումՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումըԻսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՊարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացումՓաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն ՄարուքյանինՄահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանըԻրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին«Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցումՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըApple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքովԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավինԱվտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ)Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է ազգային հավաքականի ֆուտբոլիստին ուղղված սպառնալիքներըԱրման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբՀայաստանը պատրաստ է շարունակել նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթությունների իրականացմանը․ ԱնդրեասյանՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրաԿեղծ հաղորդագրություններով փորձում են հափշտակել ձեր ֆինանսական միջոցները․ ՆԳՆ-ն զգուշացնում էԲալիցկին հայտնել է Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոբուսների վրա հարձակման մասինԱդրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԹուրքիաԹայվանում հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ՝ առանց հոսանքիՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական թևավոր հրթիռներ և կառավարվող ավիառումբերՄոջթաբա Խամենեին հայտարարել է վրեժ լուծելու մասինԲրիտանիայում սպանել են հայտնի պահպանողական գործիչ Էնն ՈւիդիքոմբինՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր «Քարֆուր» խանութների ցանցում հայտնաբերվել է 30 իրավախախտումՊենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածուԶեղծարարների նոր ալիք․ Սամվել Մարտիրոսյանի ահազանգը
Ամենադիտված