Կորոնավիրուսով վարակված, բայց բուժում չստացող քաղաքացիներին կտեղավորենք հյուրանոցներում. Փաշինյան (տեսանյութ)
ՏեսանյութերՄենք այսօր հիվանդանոցային հնարավորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք. այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, այդ պացիենտների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց վիճակը թեթև է, որևէ բուժում չեն ստանում. «Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու այլ կարիքներ»:


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է