Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին «Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները «Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցում Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ) Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածու Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ով Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ) Ուղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ) 

Խոսենք 2 կարևոր հարցի մասին. Հրանտ Բագրատյանի դիտարկումները

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբքուքյան էջում գրել է.

Շարունակենք մեր երեկվա զրույցը։ Նախ, իրավիճակի մասին։ Մարտի 27-ի առավոտվա դրությամբ աշխարհում կար կ-վիրուսով վարակված 537042 մարդ՝ 7.1 մարդ ամեն 100000 մարդու հաշվով։ ՀՀ-ում այդ թիվը 11է, Վրաստանում՝ 2.5, Չինաստանում՝ 5.5։ Կան մեզանից ավելի շատ վարակվածներ՝ հսկայական ԱՄՆ-ից (18.4) մինչև փոքրիկ Սան-Մարինոն (675.7)։ Կոպտորեն ասած, ՀՀ-ում իրավիճակը 1.6 անգամ ավելի վատ է, քան միջինը աշխարհում։ Այլ խոսքերով, վարակակիրների քանակով մենք 64-րդն ենք, իսկ բնակչության թվաքանակով՝ 138-րդը։ Այստեղից կարող եք ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ և կառավարության գնահատական տալ։

Հիմա խոսենք 2 կարևոր հարցի մասին։

1. Շարունակենք երեկվա մեր զրույցը։ Ես առաջ էի քաշել մի միտք. վարակի դեմ հնարավոր չէ պայքարել առանց վարակակիր քաղաքացիներին իդենտիֆիկացնելու։ Վարակի դեմ պայքարում Ասիայի երկրների հաջողության հիմնական գրավականներն են. (ա) բնակավայրերն և շրջանների դաժան կարանտին ու (բ) վարակակիրների իդենտիֆիկացիա, միկրոշրջանների սահմանում։ (ա) - ի առումով երեկ թեժ բանավեճ ստացվեց։ Ես մի կողմ եմ դնում կառավարական ֆեյքերի հայհոյանքները։ Անկախ հատվածը հետաքրքիր քննարկում տարավ։ Վարակակիրների պարտադիր իդենտիֆիկացիայի իմ առաջարկին դեմ տվեցին մարդու իրավունքների, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության հանգամանքը։ Ըստ իս, սա անընդունելի է։ Չպետք է մոռանալ չվարակված քաղաքացիների սահմանադրական իրնավունքները. այնպիսի բնական և անօտարելի իրավունք, ինչպիսին է կյանքի իրավունքը։ Ուշադրությամբ կարդացեք Սահմանադրության 24, 25 և 76 հոդվածները։ Իսկ ահա 34-րդ հոդվածով (անձնական տվյալների պաշտպանություն) սահմանված է՝ նորմերը կարող են սահմանվել օրենքով։ Վերջ։ Իսկ ԱԴ-ն սահմանված է օրենքով։ (բ) -ի մասով։ Չինաստանում, օրինակ, տվյալ շենքի բնակիչը պետական օրգանից իր IP-ի վրա տեղեկություն էր ստանում, որ ձեր շենքում, միկրոշրջանում վարակվածներ կան (եղել են) և նշվում էր կոնկրետ ո՞րտեղ է այն եղել։ Այնուհետև ձեզ այցելում էր տեղական "ժէկ"-ի ներկայացուցիչը ու կոնկրետացնում։ Նույնը Հվ. Կորեայում, Սինգապուրում և այլն։ Իսկ վերջերս նաև Իսրայելում։ Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել։ Ի դեպ, չինական խոշոր քաղաքներում միկրոշրջանները փակ են։ Նրանց մոտ այնպես չէ, ինչպես Երևանում։ Որպես կանոն, մինչև քո շենքն ու շքամուտքը հասնելը, դու անցնում ես նաև թաղամասային պահակակետով։ Պատկերացրեք Երևանի Նալբանդյան, Մոսկովյան, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներով շրջափակված թաղամասը։ Այսստեղ մի 40-50 ելք ու մուտք կա, չհաշված միջանցիկ շքամուտքերը։ Մենք առանց արգելքի ոտքով մտնում ենք շենքերի բակերը։ Պեկինն այդպես չէ։ Այնտեղ թողած կլինեին մի 3-4 մուտք, ուր ելումուտը անցագրերով է։ Սա փրկեց Չինաստանը։ Այսինքն, այնտեղ այնպես է, ինչպես հիմա Երևանում ավտոմեքենաների համար շլագբաումներն են։ Հիմա, ի վիճակի է Երևանի քաղաքապետ ՀՄ-ն Երևանի բոլոր թաղամասերը այսպես շրջափակել, ուր ելումուտը կլինի ID-երով, դիմակներով, ձեռնոցներով և այլն? Եթե ՏԱ-ն Երևանում կարանտին չհայտարարի և ՀՄ-ն չմեկուսացնի միկրոթաղամասերը, գտնում եմ, ոչինչ էլ չի ստացվի։


Եվ ընդհանրապես, այդ ամենից ողբերգություն սարքել պետք չէ։ Հիմա ես առաջարկել եմ, որ պետությունը կայք բացի ու նախևառաջ կամավոր վարակվածներն իրենց ներկայացնեն։ Ասել եմ նաև, որ կարելի է օրենքով դա պարտադիր դարձնել։ Հիմա, գուցե ֆոտոնկարները կարելի է հանել կամ էլ տեղեկատվությունը ուղարկել IP - երի վրա և այլն։ Բայց պարզ է մի բան - կ-վ-սի դեմ առանց առողջների մոտ վարակակիրների իդենտիֆիկացիայի արդյունավետ պայքարն անհնարին է։

2. Կալանավայրեր։


Ավելի վաղ ասել էի կալանավորների ժամկետից շուտ ժամանակավորապես տուն բաց թողնելու մասին։ Մենք պետք է որ մի 5-6 հազ կալանավոր ունենանք։ Դրանցից մի 7-8 հարյուրն են վտանգավոր։ Մնացածին կարելի է տուն ուղարկել։ Դա թույլ կտա, օրինակ, Արմավիրի ՔԿՀ-ում մի քանի հարյոււր սենյակ ազատել և այն ամբողջությամբ տրամադրել (թեթև վերանորոգումից հետո) կ-վ-սին։ ՔԿՀ-ը շատ հարմար է։ Լիարժեք կարանտին։ Իսկ Երևանի կենտրոնի 4- աստղանի հյուրանոցները տրամադրել բուժանձնակազմին, այլ ոչ թե անխոհեմաբար թաթախել վարակի մեջ։
Տա աստված, որ շոգերը շուտ գան, դեղամիջոցներն ու վակցինաները շուտ գտնվեն։ Բայց պետք է պատրաստ լինել վատագույնին։
Հաջորդ ստատուսը կլինի պարենի ոլորտի, պետական բյուջեի և երկրի վալյուտային պահուստների մասին։
p.s. Պահպանեք ձեզ։ Հետևեք պարետի հրահանգներին։ Լավ լուր էլ կա։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կ-վիրուսի դեմ պայքարի մանրամասնություններ հաղորդեց։ Տղամարդիկ ավելի շատ ռեցեպտորներ ունեն, քան կանայք։ Դրա համար էլ 3 անգամ ավել են հիվանդանում։ Ի դեպ, նշված է, որ կովկասցիների մոտ դրանք ավելի քիչ են, քան ասիացիների և այլոց (ուռա)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին«Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցումՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըApple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքովԻսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավինԱվտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից (տեսանյութ)Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտել է ազգային հավաքականի ֆուտբոլիստին ուղղված սպառնալիքներըԱրման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբՀայաստանը պատրաստ է շարունակել նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնահերթությունների իրականացմանը․ ԱնդրեասյանՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրաԿեղծ հաղորդագրություններով փորձում են հափշտակել ձեր ֆինանսական միջոցները․ ՆԳՆ-ն զգուշացնում էԲալիցկին հայտնել է Զապորոժիեի մարզում քաղաքացիական ավտոբուսների վրա հարձակման մասինԱդրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԹուրքիաԹայվանում հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ՝ առանց հոսանքիՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական թևավոր հրթիռներ և կառավարվող ավիառումբերՄոջթաբա Խամենեին հայտարարել է վրեժ լուծելու մասինԲրիտանիայում սպանել են հայտնի պահպանողական գործիչ Էնն ՈւիդիքոմբինՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր «Քարֆուր» խանութների ցանցում հայտնաբերվել է 30 իրավախախտումՊենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածուԶեղծարարների նոր ալիք․ Սամվել Մարտիրոսյանի ահազանգըՏարադրամի փոխարժեքները` հուլիսի 11-ինԻրանի գերագույն առաջնորդը առաջիկա ժամերին կարևոր ուղերձով կհանդես գաԱվտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Սոչիի օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվելԹայվանում մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 30 մարդ է տուժելՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերովՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ)Ռուսաստանը ավելի քան 4,3 մլրդ ռուբլի կհատկացնի Ղրիմում զբոսաշրջության աջակցությանըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունՓաշինյանը նախկին թիմակցից պահանջում է հրապարակային ներողություն և 6 մլն դրամ փոխհատուցումԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողացել խոցել «Իսկանդեր» հրթիռներըԵվրամիությունը պետք է ստեղծի միասնական բանակ. Մանֆրեդ ՎեբերՍևանում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Եվրոպական խորհրդարանի անդամը կոչ է արել ԵՄ երկրներին ստեղծել ընդհանուր բանակԹեհրանը երբեք չի կապիտուլացվի ԱՄՆ-ի առաջ. Մոհամմադ Ղալիբաֆ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասինՀայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ովԲեռլինում դանակով զինված տղամարդը 11 ժամ շարունակ պատանդ է պահում սուպերմարկետի գանձապահին Դը Գոլի թոռը կոչ է արել Եվրոպային դաշինք կնքել Ռուսաստանի հետՓաշինյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է
Ամենադիտված