Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ
Բլոգոսֆերա
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիահայ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:
«Վիշտն անսահման է:
Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին», – նշված է գրառման մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ