Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածու Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ) Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ) Ուղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը Թրամփը հայտարարել է, որ եթե իր դեմ մահափորձ լինի, ԱՄՆ-ն Իրանին կհարվածի հազար հրթիռով «Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում․ դեռ հարց է՝ ով է, ումից ձայն գողացել․ Ազարյան․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը 

COVID-19-ի իմ թեստը դրական արդյունք ցույց տվեց, հիմա գտնվում եմ Կապանի բժշկական կենտրոնում. Անահիտ Բադալյան

Բլոգոսֆերա

Անահիտ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի բոլոր...

Երեկ գիշերը COVID-19 -ի իմ թեստը դրական արդյունք ցույց տվեց, որով պայմանավորված հիմա գտնվում եմ Կապանի Բժշկական Կենտրոնում։ Որևէ նշաններ չեմ ունեցել, ինքնազգացողությունս եղել և մնում է լավ ինչպես առաջ, էնպես էլ հիմա: Թեստը հանձնելու նախաձեռնությունը եղել է իմը և ընտանիքինս, և թեստ հանձնելու ցանկությունս եղել է դեռ այն ժամանակվանից, երբ ժամանել եմ Կապան: Ցանկությունս պայմանավորված չի եղել որևէ նշաններով, որովհետև վերջիններս, ինչպես նշեցի, երբևէ չեն եղել ու չկան նաև այսօր: Ցանկացել եմ թեստ հանձնել՝ ելնելով այն նկատառումից միայն, որ Հայաստան էի ժամանել ինքնաթիռային չվերթով:

Ես Հայաստան եմ ժամանել Գերմանիայից դեռ այն ժամանակ, երբ դեպքերը չէին հասցրել զարգացում ապրել այնտեղ: Իտալիայի իմ քոլեջը փակվել էր դեռ փետրվարի 23-ին, երբ երկրի մարզերից մեկում ի հայտ էր եկել վարակի առաջին դեպքերից: Ինձ երկու շաբաթով հյուրընկալել էր գերմանացի կուրսընկերուհիս: Հայաստանում եմ արդեն 20 օր:
Կապան մտնելուս առաջին իսկ պահից ընտանիքիս հետ խստորեն ինքնամեկուսացվել եմ: Ծնողներս չեն գնացել աշխատանքի, քույրս՝ դասի, արև տեսել եմ պատուհանից, ու այս ամենը նույնիսկ մինչև երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվելը:

Ընտանիքս ինքնամեկուսացած է մինչև հիմա:
Այսօր ողջ օրվա ընթացքում ինձ են հասնում տարբեր համաքաղաքացիների կողմից անհիմն ու անառողջ մեկնաբանություններ։ Ինքս թեստի դրական պատասխանից մեծ անակնկալի եմ եկել, քանի որ արդեն Հայաստանում եմ բավականին երկար ժամանակ, ու նշաններ չեն եղել ո՛չ ինձ, ո՛չ ընտանիքիս անդամներից որևէ մեկի մոտ:
Այն կապանցիներին, ովքեր տանը երկար ժամանակ մնալուց պարապության են մատնվել ու փորձում են հետաքրքրացնել իրենց կյանքը՝ դրանում անտեղի և անհիմն պանիկա մտցնելով, խնդրում եմ զգույշ լինել իրենց ձևակերպումներում: Ես ու իմ ընտանիքը ոչ ոքի հետ չենք շփվել, ուստի մենք արել ենք մեզնից կախված առավելագույնը՝ որևէ վարակի հավանական ցանկացած տարածում կանխելու համար:

Կապան գալուց հետո չեմ այցելել անգամ ինձ ամենահարազատ մարդկանց: Ընկերուհիներիս հետ շփվել եմ տեսազանգով: Նեղսրտել ու ձանձրացել եմ կարանտինից դեռ այն ժամանակվանից, երբ ձեզնից շատերը շարունակում էին բնականոն կերպով աշխատանքի գնալ:

Հիմա ընտանիքիս հետ նույն քաղաքում եմ, բայց շարունակում եմ նրանց հետ շփվել տեսազանգով էնպես, ոնց Իտալիայում եղած ժամանակ: Մեր քոլեջը փակվել է մինչեւ տարվա վերջ, ու մենք չենք հասցրել անգամ ավարտական միջոցառում ունենալ ու ստանալ մեր դիպլոմները: Ես չեմ հասցրել գրկել ու հաջողություն ասել իմ էն ընկերներին, որոնք վերջին երկու տարիներին ինձ օտարության մեջ տուն են դարձել: Ու հիմա ես հիվանդանոցում մենակ եմ՝ բոլորի հետ առավելագույնը տեսազանգով շփվելու ու պատուհանի ապակուց միայն մարդ տեսնելու հնարավորությամբ:

Ասածս ի՞նչ է: Էսքան բանի մեջ ձեր անհիմն ու կեղծ հայտարարությունները ավելի զզվելի են, քան կլինեին, եթե ես հիմա գտնվեի նորմալ պայմաններում: Ես չեմ էս վիրուսն իմ օրգանիզմ մտցրել ու պարտավոր չեմ որևէ մեկի մոտ արդարանալ նրա համար, ինչը բոլորիցդ շատ տխուր է իմ ու ընտանիքիս համար:
Մինչև օրս բոլոր հետաքրքրասերների հղած հարցերին պատասխանել եմ հնարավորինս բարեհամբույր կերպով՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի մտահոգվելու սեփական անվտանգության ու առողջության համար: Բայց որքանով որ ես եմ հասկանում ձեզ ու ձեր մտահոգությունները, այդքանի կեսով գոնե կառավարեք ձեր անզուսպ ու տհաս մարդուն բնորոշ պահվածքը:

Ես մարդ եմ, ով էս վերջին մի ամսվա ընթացքում քիչ բանի միջով չի անցել: Ու իմ պահանջը արդարացված է այնքանով, որ ես ձեզ իրավունք չեմ վերապահում՝ իմ հասցեին անպատասխանատու և անհիմն որևէ հայտարարություն անելու:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սրտանց անհանգստացել ու անհանգստանում են ինձ համար: Ովքեր հեռախոսս մի րոպե ազատ չեն թողնում, որ ես օրվա ու մենակության գաղջությունից չգժվեմ: Ովքեր շարունակում են մնալ նրբանկատ ու բարեկիրթ ոչ նրա համար, որ ձևն է էդպես, այլ որովհետև էսպիսինն է նրանց էությունը:
Էստեղ՝ հիվանդանոցում, ինձ շատ լավ են վերաբերում: Դռան այն կողմից պարբերաբար հարցնում են տրամադրությունիցս, ինքնազգացողությունիցս: Պետությունը տրամադրում է նաև սնունդ:
Լավ եմ, ժպտում եմ, ուրախ եմ...Էս օրերը անցնելու են, ու ինքներդ ձեր առաջ վստահ եղեք, որ մարդ եք ոչ միայն ֆիզիկական կառուցվածքով, այլ նաև սրտով ու հոգով...
Առողջ եղեք ու տանը մնացեք...))
Սիրով ու հավատով՝
Արևին կարոտ Անահիտ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոջթաբա Խամենեին հայտարարել է վրեժ լուծելու մասինԲրիտանիայում սպանել են հայտնի պահպանողական գործիչ Էնն ՈւիդիքոմբինՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր «Քարֆուր» խանութների ցանցում հայտնաբերվել է 30 իրավախախտումՊենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածուԶեղծարարների նոր ալիք․ Սամվել Մարտիրոսյանի ահազանգըՏարադրամի փոխարժեքները` հուլիսի 11-ինԻրանի գերագույն առաջնորդը առաջիկա ժամերին կարևոր ուղերձով կհանդես գաԱվտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Սոչիի օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվելԹայվանում մոտեցող թայֆունի պատճառով ավելի քան 30 մարդ է տուժելՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերովՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը (տեսանյութ)Ռուսաստանը ավելի քան 4,3 մլրդ ռուբլի կհատկացնի Ղրիմում զբոսաշրջության աջակցությանըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունՓաշինյանը նախկին թիմակցից պահանջում է հրապարակային ներողություն և 6 մլն դրամ փոխհատուցումԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողացել խոցել «Իսկանդեր» հրթիռներըԵվրամիությունը պետք է ստեղծի միասնական բանակ. Մանֆրեդ ՎեբերՍևանում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի Եվրոպական խորհրդարանի անդամը կոչ է արել ԵՄ երկրներին ստեղծել ընդհանուր բանակԹեհրանը երբեք չի կապիտուլացվի ԱՄՆ-ի առաջ. Մոհամմադ Ղալիբաֆ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասինՀայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը հինգ ամսում կրճատվել է ավելի քան 21%-ովԲեռլինում դանակով զինված տղամարդը 11 ժամ շարունակ պատանդ է պահում սուպերմարկետի գանձապահին Դը Գոլի թոռը կոչ է արել Եվրոպային դաշինք կնքել Ռուսաստանի հետՓաշինյանն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է Զելենսկին հայտարարություն է արել ռուսական ռազմական հարվածից հետո«Եթե Ֆրանսիան պետք է որևէ մեկից վախենա, դա մենք ենք»․ Լամին ՅամալՌուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. Ով կնշանակվի «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչ (տեսանյութ)Իշխանությունները հայտնել են Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների պատճառըStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակովԻրանի Թեհրան նահանգում պայթյուններ են որոտացելԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդԿրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքըReuters. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի, որ չի հարձակվի Հորմուզում գտնվող նավերի վրաԱրայիկ Հարությունյանն անդրադարձել է մամուլում իր մասին տարածվող լուրերինՈւղիղ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի (տեսանյութ)Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումCBS. Թրամփը հանձնարարել է Վենսին և Ռուբիոյին շարունակել բանակցությունները Իրանի հետՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունումԻրանի ԱԳ նախարար․ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրըAxios. ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը հայտարարի Հորմուզի նեղուցի բացման մասինԱնահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստինՀուլիսի 13-ից օգոստոսի 2-ը Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդումԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են Reuters. ԱՄՆ-ն բացառում է Իրանի հետ գործարքը՝ առանց հարստացված ուրանի արտահանմանԲախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ
Ամենադիտված