Nvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են «Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը Ոսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոս Շատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Իրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում են Պուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողը Հորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածր Փողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Հորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորած Ղրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում Կիևին Պատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասում 

Միջոցառումները համարժեք չեն ճգնաժամի խորությանը. Մարուքյանի նամակը՝ Փաշինյանին և Ջավադյանին

Բլոգոսֆերա

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Ստորև ներկայացնում ենք դիմում ամբողջությամբ.

«Հարգարժա՛ն պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկած հակաճգնաժամային միջոցառումները համարժեք չեն ճգնաժամի խորությանն ու տևողությանը։ Արևմտյան կառավարություններն արձագանքում են համաճարակին ՀՆԱ-ի 5-10%-ի հասնող տնտեսական խթանման փաթեթներով։ Կառավարության հակաճգնաժամային փաթեթի ֆիսկալ կշիռն առնվազն տասն անգամ անհամարժեք է։

Կառավարության 5 կետանոց միջոցառումների փաթեթը հիմնականում բաղկացած է վարկերից, իսկ բուն բյուջետային ծախսը (գրանտներ, նպաստներ, տոկոսների սուբսիդիա) չնչին թիվ է, որը ՀՆԱ-ի 1%-ն էլ չի կազմում։

Այս պահին ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճգնաժամը դիմավորում է վերջին 3 տարիներին կուտակված բյուջետային շուրջ 350 մլրդ դրամ (ՀՆԱ-5%) խնայողություններով, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ավելի քան 2 մլրդ դոլարի պահուստներով։ Սա հնարավորություն է տալիս սկսել մասշտաբային հակաճգնաժամային ծախսեր՝ առանց ինֆլյացիայի և ֆինանսական անկայունության ռիսկի։

Հայաստանի տնտեսությունը հիմնված է մասնավոր սպառման վրա, որն էլ ամենածանր հարվածն է ստացել։ Աշխատանքի շուկայի մասնակիցների մեծ մասը դե ֆակտո անպաշտպան է։

Որքան էլ խուսափենք «օրավարձով աշխատող» ձևակերպումից, ունենք փաստ, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկվել են եկամտի միակ աղբյուրից։ Այսօր լավագույն պահը չէ մեր ժողովրդի մասը կազմող այդ խմբից պարզաբանումներ պահանջելու, թե ինչու իրենց աշխատանքային հարաբերությունները գործատուի հետ պատշաճ կարգով ձևակերպված չեն։ Դրան կարելի է անդրադառնալ ապագայում։ Այսօր մարդիկ անտանելի դժվարության մեջ են և պետության ուղղակի օգնությունը պարտադիր է։

Նույնիսկ այն բիզնեսները, որոնք իրենց աշխատողներին պատշաճ կարգով գրանցել են, ակնհայտ է, որ այժմ ունեն խնդիր իրենց «տուն ուղարկված» աշխատողների աշխատավարձերը վճարելու։ Այս դեպքում կառավարությունը պետք է քննարկի կա՛մ անմիջապես աշխատողներին կանխիկ հատկացումների, կա՛մ այդ բիզնեսներին աշխատավարձերի ծախսը գոնե 50-70%-ով փոխհատուցելու խնդիրը։

Փոքր և միջին բիզնեսի համար անհրաժեշտ է նաև քննարկել հասցեական հարկային արձակուրդի հնարավորությունը։ Հարկային չվճարումների տույժերն ու տուգանքները մտածված են ստանդարտ իրավիճակների համար և այս պայմաններում չափազանց պատժիչ են ու ոչ կիրառելի։

Արտագնա աշխատողների մասին հիշենք, որ երկու և ավել տասնամյակ հիմնականում Ռուսաստանի Դաշնություն աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներն ապահովել են երկիրը տարեկան 1-1.5 մլրդ դոլար արժութային մուտքերով։ Տարիներ շարունակ նրանք երկրի փաստացի թիվ 1 «արտարժույթ բերողներն» են եղել։ 20-25 տարվա մեջ այս մեկ անգամը պետությունը կարող է այդ օջախների կողքին կանգնել, քանի դեռ աշխատող ու պետությունից երբեք ոչինչ չպահանջող այդ մարկանց մուտքը ռուսական և աշխատանքի մյուս շուկաներ փակ է։

Երկիրը կարիք ունի տնային տնտեսություններին (այն է՝ օջախներին) և փոքր բիզնեսին պետական բյուջեից կանխիկ հատկացումների աննախադեպ ծավալի, ինչը կփոխհատուցի առաջիկա 2-3 ամիսների համար նրանց կորցրած եկամուտների առնվազն 50%-ը։

Առաջարկում ենք, որպեսզի ֆինանսների նախարարությունը և էկոնոմիկայի նախարարությունը համատեղ գնահատեն տնային տնտեսությունների (օջախների) և փոքր բիզնեսի կորցրած եկամուտները և դրանք մասնակի փոխհատուցելու բյուջետային հնարավոր ծախսերի ծավալը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին կոչ ենք անում վարկառուների հետ անօգուտ հեռակա բանավեճերի մեջ մտնելու փոխարեն՝ վերադառնալ իր մանդատին և կառավորությանը տալ հրապարակային առաջարկություն՝ բյուջետային դեֆիցիտի և խթանող միջոցառումների հնարավոր ծավալի և ուղղությունների վերաբերյալ, ինչով և զբաղված են մեր կենտրոնական բանկի արևմտյան գործընկերները։

Հուսով ենք, որ կենտրոնական բանկում գիտակցում են, թե կառավարության բյուջետային զսպվածությունը նույնքան մեծ ռիսկ է բանկային համակարգի և ֆինանսական կայության համար, որքան վարկառուների վարքագիծը։

Եզրափակելով՝ մեկ անգամ ևս ընդգծենք, որ վարկային մարումների, կոմունալ վճարների, հարկային մուտքերի անխափան հոսքն ապահովելու համար անհրաժեշտ են իրավիճակի դրամատիզմին համարժեք բյուջետային ծախսեր։

Շնորհակալություն համագործակցության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններումՊուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ ՈւշակովԻնչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրաԵվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրելԻրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Էրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օրՄԱԳԱՏԷ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ի պահեստային վառելիքի ապահովման ուղղությամբԹրամփ–Պուտին ինտրիգ․ Ուկրաինա և լրտեսական գործ. Պետբյուջեի դեֆիցիտը՝ 1 մլրդ դրամ (տեսանյութ) «Գրեմմիի» մրցավազքը թեժանում է․ Ռեյը՝ 11, Ռոզալիան՝ 9 անվանակարգումՍտուբը կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի մինչև տարեվերջՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերինՄեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփայինԻսրայելը չի հեռանա Սիրիայից, Լիբանանից և Գազայից՝ մինչև սպառնալիքների վերացումը«Ֆազի» սպանության գործով նոր զարգացում․ Հարություն Սահակյանը Ռուսաստանից բերվել է Հայաստան Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես
Ամենադիտված