Արեգ Քոչինյանը դադարեցնում է ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իր պարտականությունները
Քաղաքական
Արեգ Քոչինյանը դադարեցնում է ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իր պարտականությունները: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ գործընկերներ, ազատման դիմում եմ գրել զբաղեցրած պաշտոնից և այսօրվանից դադարեցնում եմ ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իմ պարտականությունները։
Կարճատև դադար է պետք Թեկնածուական աշխատանքովս զբաղվելու համար։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր գործընկերներիս, լրագրողներին, հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցներին, Hex Divison ընկերությանը՝ արդյունավետ համագործակցության և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ընձեռված հնարավորության և համատեղ աշխատանքի համար։
Ապագայում ևս իմ աշխատանքային գործունեության և ձեռնարկումների մեջ նշանաբան եմ ունենալու Հայաստանակենտրոնությունն ու հանրային շահը։
Առողջություն և աշխատանքային հաջողություններ բոլորիս»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)