Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյանը վերհիշել է այցը Հայաստան

Այլ

Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը տանն ընտանիքի հետ մեկուսանալու ժամանակն օգտագործել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան կատարած այցը վերհիշելու համար. Էջմիածնի Մայր տաճար, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայկական ուտեստներ, հայկական զարդերով ֆոտոսեսիա՝ հեռուստաաստղը վերհիշել է այս ամենն ու կրկին վերադառնալու ցանկություն հայտնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է.

«Մենք հաջողեցինք այցելել Հայաստան և անել մի քանի իսկապես կարևոր գործ՝ այդքան կարճ ժամանակում: Այդ ճամփորդության մեծ մասն էր Էջմիածնի Մայր տաճար այցելությունը և մեր երեխաներին այնտեղ մկրտելը: Դա ոչ միայն առաջին եկեղեցին է Հայաստանում, այլև համարվում է, որ այն աշխարհում առաջին քրիստոնեական տաճարն է, քանի որ Հայաստանը առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը: Այնպիսի ուժեղ զգացողություն էր այնտեղ գտնվելը: Երեխաներին այնտեղ մկրտելը մեզ ստիպեց զգալ ակնածանք ու խոնարհություն»,-գրել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղը նկատել է՝ Հայաստանը ջանքեր է գործադրում տեխնոլոգիաները զարգացնելու և դրանով հայտնի դառնալու համար: Նա հիշել է, որ քույրը՝ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին Երևանում:

«Հայաստանում իսկապես ցույց են տալիս, որ կանայք ունակ են և կարող են հաջողակ դառնալ: Եվ աներևակայելի ոգեշնչող էր տեսնել, որ  կանայք Հայաստանում հիմնադրում են իրենց բիզնեսը:  Կանանց ձեռքով ստեղծած բաները տեսնելը՝ մեյքափ, տիկնիկներ, երեխաների գրքեր՝ նկարազարդումներով, պարզապես ոգեշնչող էր և ինձ շատ հուզեց»,-նշել է հեռուստաաստղը:

Նա հիշեցրել է, որ կարճ ժամանակով՝ ընդամենը 3 օրով էին Հայաստանում, սակայն հասցրել են իրենց երեխաների հետ շրջել, երեխաները լսել են իրենց ընտանիքի մասին պատմությունները:  «Երեխաները հավանել են պատմությունը այն մասին, թե ինչպես է Նոյի տապանը կանգնել Արարատի գագաթին: Կարծում եմ, որ դա նրանց համար հուզիչ էր, և նրանց ստիպեց հպարտանալ, որ ինչ-որ ձևով կապված են այդ երկրի հետ»,-գրել է հեռուստաաստղը:

Քորթնին նկատել է՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը սթափեցնող էր, և կարծիք է հայտնել, որ երեխաները դա երկար ժամանակ կհիշեն: «Կարևոր էր ճանաչել պատմական փաստը նրանց հետ, դա մի բան է, որի մասին մենք չենք խոսում կամ կարդում պատմության գրքերում այնքան, որքան պետք էր, բայց դա մեր ժառանգության մի մասն է»,-գրել է նա:

Նա նաև հիշել է, որ ինքն ու Քիմը հայկական ավանդական զարդերով, հագուստով փոքրիկ ֆոտոսեսիա են ունեցել, նշել, որ դա ավելին էր, քան պարզապես զգեստներ կրելը, դա իրենց  ստիպել է հպարտանալ:

Քարդաշյանը տպավորվել է նաև իրական հայկական ուտելիքներով: Նա հատուկ նշել է Լավաշ ռեստորանի մասին, ուր գնացել են երեք անգամ:

«Ուտելիքն այնտեղ, կարծես, մարմնավորում էր այն ամենն, ինչ իմ մտքում գալիս է հայկական ուտելիքների մասին մտածելիս»,-նշել է նա:

Քարդաշյանը նաև հիշել է, որ Էրիկ էսրայելյանն իրենց տարել է հայկական ամենամեծ բարեգործական կազմակերպություն ՝ Հայ բարեգործական ընդհանուր միություն, հիշել նաև այն մասին, որ ինքն ու Քիմը հանդիպել են Հայաստանի նախագահին, ճաշել նրա ու տիկնոջ հետ:

«Չնայած մենք կարճ ժամանակում շատ բան արեցինք, ես հաստատ ընտանիքի հետ կվերադառնամ այս երկիր: Մենք դեռ շատ պատմություն ունենք ուսումնասիրելու»,-եզրափակել է Քարդաշյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասին
Ամենադիտված