Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Մի շարք հարցեր՝ «էմիգրացիայից» ավիացիան ղեկավարողին

Բլոգոսֆերա

Կորոնավիրուսի թեմային այս երկու օրերին գրեթե մրցակցող ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ որոշ դիտարկումներ և հարցադրումներ։

Նախ՝ ինչու՞ է ֆիզարձակուրդում գտնվող Կոմիտեի նախագահն այդքան տքնաջան աշխատում իր ծննդաբերության նախօրեին։ Այն էլ՝ հեռավոր Դանիայից։ Օրենքով սահմանված կարգով փոխարինող չունե՞նք Կոմիտեում։ 63 հոգուց մեկը չունի՞ այդքան գիտելիքներ կամ փորձառություն, որ փոխարինի նրան։ Ինչու՞ եմ սա հատուկ շեշտում։ Քանի որ, հենց այս՝ մասնագետներ չունենալու, մասնագիտորեն «տկլոր» լինելու դառը իրողության մեջ է թաղված շան գլուխը։

Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության  և ԵՄ-ի մասնագետների կողմից իրականացված՝ Քաղավիացիայի կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման արդյունքում հայկական երկու ավիաընկերություններ (ի դեպ, Քաղավիացիայի կոմիտեն թեև չի նշում այդ ընկերությունների անունները, այդուհանդերձ, դրանցից մեկը իրանական կապիտալով գործող «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ավիաընկերությունն է, մյուսը՝ վրացական կապիտալով գործող «ԱՐՄԵՆԻԱ» ավիաընկերությունը) առժամանակ զրկվել են դեպի Եվրոպա չվերթների իրավունքից։

Պարզ հարց. այդ դեպքում ինչու՞ են ՀՀ-ում գրանցված (ի դեպ, դրանք 5-ն են) ավիաընկերությունները (կամ գոնե նրանք, որոնք իրականացնում էին այդ մայրցամաքում չվերթներ) զրկվել Աֆրիկայում չվերթների իրավունքից՝ մինչ այս աղմուկը, այն է՝ փետրվարի 1-ից։ Ի՞նչ կապ ուներ Եվրոպան ՀՀ քաղավիացիայի՝ «աֆրիկյան գործերի» հետ։ Թե՞ այս խնդիրն իրականում կապված է ոչ թե Եվրոպա-Աֆրիկա հարաբերությունների, այլ հին աշխատողներին բոլորին անխտիր կոռուպցիոներ համարելով փողոց շպրտելու և արդյունքում մասնագիտական սով ապրելու, հետևաբար՝ անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու տարրական միջոցներ չունենալու, այն է՝ տոտալ անզորության հետ։ Կարո՞ղ ենք իմանալ՝ ինչու՞ են քաղավիացիայի կոմիտեի մերօրյա արկածախնդիրները խաղում նաև հայկական այս ընկերությունների ճակատագրի հետ։

Այսօր մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ Քաղավիացիայի կոմիտեն, փոխանակ անցած երկու տարում աշխատեր իրեն վերապահված բուն խնդիրների լուծման ուղղությամբ, այն է՝ պրոֆեսիոնալ կադրեր, հայեցակարգեր, մոտեցումներ և այլն, և այլն, իրականում զբաղվել է բոլորովին այլ գործերով, ինչի արդյունքում խնդրահարույց կերպով ՀՀ ավիացիոն շուկա են մուտք գործել «Ռայն էյր» «Վիզզ էյր» բյուջետային ավիաընկերություններ։

Տաթևիկ Ռևազյանի աբսուրդային մեկ այլ հայտարարության անհնար է չանդրադառնալ։ Խոսքը վերաբերում է ազգային ավիափոխադրող չուենալուն, այդ փաստին մատների արանքով նայելուն և ազգային այդ ողբերգության հանդեպ ծայրաստիճան անլուրջ մոտեցմանը։ Կոմիտեի նախագահը գրեթե հայտարարում է, որ դա իրականում վնաս է կամ բեռ՝ պետության համար։ Իսկ չի՞ կարող ազգային փոխադրողը լինել շահութաբեր կամ չի՞ կարող այն լինել մասնավոր կապիտալով կամ պետական ու մասնավոր համագործակցությամբ։ Իրականում տարբերակները շատ են, ինչի մասին վկայում է միջազգային փորձը, և կարիք չկա մշտապես ինչ-որ սարսափ սցենարներ ներկայացնել հանրությանը։ Երբ գոյություն ուներ հզոր «Հայկական Ավիաուղիներ» ՓԲԸ-ն (որի ողբերգական ճակատագիրը և, ընդհանրապես, ազգային ավիաուղիների ոչնչացումը  բոլորովին այլ քննարկման հարց է), ինքը ոչ միայն շահութաբեր էր աշխատում, այլև շահույթ էր բերում բյուջեին, անգամ՝ բյուջեին վճարելուց զատ մշտապես աջակցում պետական և ոչ պետական կազմակերպություններին ու անհատներին։

Այսինքն՝ պարտադի՞ր է, որ պետությունը վնաս կրի նման գործունեությունից։ Եվ արդյո՞ք նման դիտարկումների հետ համաձայն են այլ պետությունների իշխանությունները, որոնք տարիներով զարգացրել ու հզորացրել են սեփական ավիացիան։ Որտեղի՞ց է Կոմիտեի նախագահի մոտ ծնվել այն երևակայությունը, որ ազգային փոխադրողները դատարկ են թռչում, իսկ բյուջետայինները` ծանրաբեռնված, կամ ինչի՞ց է որոշել, որ բյուջեն պետք է մշտապես փող կորցնի ազգային փոխադրողի պատճառով, եթե խոսքը սովորական տնտեսվարողի մասին է, ով փող է վաստակելու տնտեսական գործունեությունից։

«Աերոֆլոտ», «Էյր Ֆրանս», «Ավստրիական Ավիաուղիներ», «Չեխական Ավիաուղիներ» և ուրիշներ. սրանք այն ազգային փոխադրողներն են, որոնք մշտապես արդյունավետ աշխատել են հայկական շուկայում։ Եվ դրա պատճառն այն է, որ այդ երկրների ղեկավարություններում չեն եղել ազգային ավիաընկերության մասին նման անլուրջ, իրականում՝ ծիծաղելի և սիրողական պատկերացումներով երեխաներ։ ՀՀ-ում կա՞ օրենքի այն դրույթը, որով կարգավորվում է այս ամենը։ Թե՞ ազգային փոխադրող հասկացությունը դեռ իր ողջ ծավալով չի ընկալվում Տաթևիկ Ռևազյանի մոտ, իսկ կարո՞ղ է նոր իշխանություններն այս պարագայում ևս խնդիր ունեն «ազգային» բառի հետ։

Ինչ բերաբերում է օրվա «ներկայացմանը», այն է՝ օդային երթևեկության կառավարման գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի՝ Հայաստանի հասարակությանն ուղղված բաց նամակ-գովասանագրին։ Քաղավիացիայի կոմիտեի հարգարժան նախագահին և գործընկերներին հարց. այդքան վստա՞հ են, որ Հայաստանի հասարակության մեջ կգտնեն մեկին, ում կհավատացնեն, որ ոմն Լեոնարդ Վիքս խորությամբ տիրապետում է հայերենին և, ժամ առ ժամ հետևելով հայկական մամուլին կամ հայաստանյան հասարակության գրառումներին, այդքան ռեակտիվորեն հասցրեց կարդալ «168 ժամի» նյութը, վերլուծել այն և մի քանի ժամվա ընթացքում Ն. Փաշինյանի կամ վերջինիս «Այո»-յի շտաբի թռուցիկների ոճին այդքան մոտ բովանդակությամբ նամակ գրել։  Պարզորոշ  է՝ Տ. Ռևազյանն ու մերձիշխանական ընկերները, օգտագործելով որոշ արտերկրյա կապեր, արագ «դասավորել են» այդ նամակը և հանձնել հայաստանյան սեփական զլմ-ներին ու շրջանակներին՝ տիրաժավորման։

Խորքի մեջ՝ այդ պարոնը, ելնելով իր ոլորտային-մասնագիտական նեղ ուղղվածությունից (ինքնաթիռների օդային թռիչքուղիների կարգավորման մասնագետ), անգամ իրավունք չուներ նման ընդգրկուն և բազմաբովանդակ, իսկ խորքի մեջ՝ քաղաքական և իշխանահաճո նամակ-գովասանագիր հղել առ Հայաստանի հասարակություն։ Նման կարգի մասնագետը կարող էր ընդամենը կարծիք հայտնել ՀՀ քաղավիացիայի՝ իր նեղ ուղղվածության, այն է՝ օդային թռիչքուղիների կարգավորման, ոլորտի մասին։

Այստեղ էլ չենք խոսում նամակի՝  Հանրային հեռուստատեսության և «քույր» լրատվականների կողմից պարբերաբար տարբեր ձևաչափերով մատուցվող նախավերջին պարբերության մասին, որտեղ այդ օտարերկրացին թութակի նման անուղղակիորեն կրկնում է այն վտանգավոր թեզը, թե իբր վերջին աուդիտի արդյունքում հայտնաբերված խնդիրները արդյունք են նախորդ «կոռուպցիոն ժամանակաշրջանի» մասնագետների գործելաոճի, ուստի վերջիններիս պետք է հեռու պահել ավիացիայի խնդիրներին միջամտելուց։

Վերևում արդեն նշեցինք՝ իրականում Քաղավիացիայի խնդիրները կլուծվեն միայն այն պարագայում, երբ ներգրավվեն այս ոլորտի և՛ «նախկին», և՛ «ոչ նախկին» բարձրակարգ մասնագետներն ու ոլորտի խորագիտակները, մարդիկ, որոնք մեր շարքերում են, և որոնց  անուններն այսօր գրեթե բացակայում են Քաղավիացիայի կոմիտեի 63-ի անվանացանկից։

Վահե Սարգսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասինEl Al-ը մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Թել Ավիվ–Մոսկվա չվերթների դադարեցումըՄակգրեգորը հայտարարել է, որ Զելենսկին մեկ տարվա ընթացքում կարող է հեռանալ պաշտոնիցԻրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Փորձագետը բացատրել է, թե ինչպես են խարդախները կրկին թիրախավորում նախկին զոհերինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել
Ամենադիտված