Խորհրդակցություն՝ Մարտունիում. քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները
Արցախ
Արցախում, այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը:
Շրջանի ղեկավարը կրկին շեշտել է, որ կանխարգելիչ միջոցառումներ պետք է կատարվեն բոլոր համայնքներում, առավելագույնս բոլոր միջոցների ներդրմամբ՝ ամենօրյա և մասնագիտական մշտական վերահսկողությամբ:
Նշվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված «Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների եւ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» ուղեցույցի պահանջներով առաջնորդվելու, ինչպես նաեւ Ուղեցույցի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի է՛լ ավելի բարձրացման անհրաժեշտությունը»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)