«Մասիս Մայիլյանի ու նրա կողմնակիցների անհեռատես քաղաքականությունը կարող է համաղետի առաջ կանգնեցնել»
Արցախ
ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդին
ԼՂՀ նախագահական ընտրությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարար Մ․ Մայիլյանին
Սիրելի հայրենակիցներ,
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը գալիս է իր անհանգստությունը հայտնելու ԼՂՀ-ում 2020թ․ մարտի 31-ի ընտրությունների եւ նրանց հաջորդող դեպքերի վերաբերյալ:
Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից եւ հրաժարվել երկրորդ փուլում իր թեկնածությունը ներկայացնելուց:
Դիմում ենք նաեւ Արցախի ժողովրդին՝ ստեղծված իրավիճակում լինել զգոն, պարոն Մայիլյանի ու նրա բացահայտ եւ թաքուն գործող կողմնակիցների անհեռատես քաղաքականությունը կարող է ընդամենը համաղետի առաջ կանգնեցնել:
Դիմում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ համայն սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր չմնալ այս զգայուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախում ընթացող խիստ վտանգավոր եւ կասկածելի գործընթացների նկատմամբ:
Արցախում տեղի ունեցող դեպքերը արցախահայության խնդիրները չեն, որովհետեւ Արցախը Հայաստան է եւ վերջ, որի համար էլ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խոստանում է անտարբեր չլինել Արցախն ու հայությունը պառակտող այս եւեւույթի նկատմամբ:
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն
«6» ապրիլ, 2020թ.


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)