Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

Երբ աճը ներկայացնում են որպես նվազում. Արսեն Թորոսյանի շփոթեցնող գրաֆիկը. Hetq.am

Քաղաքական

Hetq.am-ը գրում է . «Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել էր Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ գրաֆիկ, որտեղ հստակ և կտրուկ նվազման միտում էր նկարագրվում։ 

Նախարարի գրաֆիկը

Կորոնավիրուսով հաստատված դեպքերի ամենօրյա աճի ֆոնին՝ այս գրաֆիկի հակասությունն անզեն աչքով նկատելի է։ Ի՞նչ հաշվարկ պետք է արվեր, որ նման շեշտակի նվազման միտում ստացվեր։ Համադրելով Արսեն Թորոսյանի հրապարակած գրաֆիկում առկա թվերը հաստատված դեպքերի իրական տվյալների հետ, պարզվեց, որ Թորոսյանի գրաֆիկում կիրառվել է հետևյալ բանաձևը.

(օր 2 - օր 1) / օր 1 X 100%:

Այս բանաձևի կիրառության արդյունքում ստացված թվերը որպես նվազման միտում ներկայացնելը ոչ միայն չի արտացոլում իրական պատկերը, այլև ապակողմնորոշում է հանրությանը՝ աճը նկարագրելով որպես նվազում։

Նախարարի օգտագործած տոկոսային աճը հաշվարկող բանաձևի կիրառումն այս դեպքում սխալ է, քանի որ գործ ունենք շատ փոքր և շատ մեծ թվերի հետ։ Այլ կերպ ասած՝ 1 և 4 թվերի միջև տոկոսային փոփոխությունը 300 տոկոս է, իսկ 700 և 800 թվերի միջև փոփոխությունը՝ 14 տոկոս։ Իրական պատկերը, սակայն, ցույց է տալիս, որ երբ վարակակիրների թիվը 1-ից հասել է 4-ի, ավելի քիչ մարդ է վարակվել, քան երբ այն 700-ից հասել է 800-ի։

Կորոնավիրուսով վարակվածների տվյալների վերլուծությամբ զբաղվող միջազգային հարթակներից որևէ մեկում տոկոսային աճի տեմպի նման կիրառություն հնարավոր չէ գտնել։

Շփոթեցնող, հանրությանը խաբկանքի ենթարկող այս գրաֆիկի միջոցով Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ գրեթե «ջարդում է» համաճարակի կորը։ Բայց պարզվում է, որ նախարարի հրապարակած գրաֆիկի բանաձևը կարող է հրաշքներ գործել կորոնավիրուսի ամենաշատ տարածում ունեցող այնպիսի երկրների վիճակագրության վրա, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան։

Օրինակ, եթե Արսեն Թորոսյանի հրապարակած գրաֆիկի մեթոդաբանությունը պայմանականորեն կիրառենք Իտալիայի տվյալների վրա, կստացվի, որ Իտալիան շատ վաղուց «ջարդել է» կորը և նվազման միտում արձանագրել։

Տոկոսային աճի բանաձևի կիրառությունը Իտալիայի դեպքերի վրա

Իտալիայի օրինակից նույնպես հստակ երևում է, որ Թորոսյանի բանաձևով աշխատող նվազման միտումը իրական որևէ դրական դինամիկա չի կարող նկարագրել։

Գրաֆիկի նպատակն ու մեթոդաբանությունը Թորոսյանը չի բացատրել, սակայն ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր այն նկարագրել է որպես ապացույց, թե ինչպես է «Հայաստանը վարակի մեջքը կոտրում»։ Ինչ-որ պատահականությամբ Թորոսյանի և Հայաստանի իշխանության կողմից «վարակի մեջքը կոտրելու» մասին ֆեյսբուքյան հրապարակում անող օգտատիրոջ անհասկանալի մեթոդաբանությունները համընկել են։ Ի դեպ՝ սա վերջերս կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ նվազման միտումների սխալ պատկերավորման միակ համընկնումը չէ հայաստանյան տեղեկատվական դաշտում։  

Որքան մեծանում է վարակվածների թիվը և օջախների աշխարհագրությունը, այնքան համացանցում նկատվում են տվյալների վերլուծության այլ գործակիցների նվազման տենդենց պատկերելու փորձեր։ Հանրությունը, սակայն, կարիք ունի ոչ թե դրական լիցքեր առաջացնող, այլ իրականությանը համապատասխանող տեղեկատվության»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
F-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համարԽոչընդոտվում է պրոռեկտորի աշխատանքն․ ի՞նչ է կատարվում ՀՊՏՀ-ումՊայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ)Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Փորձագետները կասկածի տակ են դրել Patriot-ի արտադրության լիցենզիայի արդյունավետությունը Ուկրաինայի համարՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց ՌԴ գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել է Չինաստանի հարավում սպասվող հզոր սուպերթայֆունի մասինEl Al-ը մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգել է Թել Ավիվ–Մոսկվա չվերթների դադարեցումըՄակգրեգորը հայտարարել է, որ Զելենսկին մեկ տարվա ընթացքում կարող է հեռանալ պաշտոնիցԻրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Փորձագետը բացատրել է, թե ինչպես են խարդախները կրկին թիրախավորում նախկին զոհերինՏաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվելՆյարդաբանը նշել է վտանգավոր գլխացավի հիմնական ախտանիշներըՉնայած զգալի ջանքերին՝ ՀՀ-ն ապօրինի ակտիվների վերականգնումը քաղաքական նպատակ չի դարձրել. ԵԽ զեկույցՀայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողինԲացահայտվել է՝ ինչպես են կանանց հավաքագրում ահաբեկչական գործողությունների համարԵՄ-ն մինչև 45,3% հակադեմփինգային մաքսատուրքեր է սահմանել չինական անվադողերի նկատմամբՄեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին Հարձակում ընդդեմ պաշտպանության. կարո՞ղ են Բելգիայի հարձակվողները վերջապես գրավել Իսպանիայի դաշտը. BBC SportԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ) Վանդալիզմ Ստամբուլի հայկական գերեզմանատանը. Անհայտ անձը վնասել է դամբարանները Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Դատարանը ձերբակալել է Երմոլաևի սպանության փորձ կատարած կնոջ սպանության գործով երկրորդ կասկածյալինՖիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառով
Ամենադիտված