Ջենիֆեր Լոպեսը բողոքել է չորս երեխաների հետ անցկացրած կարանտինից
ԱյլԵրգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է չորս երեխաների հետ անցկացրած կարանտինի դժվարությունների և իր չեղարկված հարսանիքի մասին, գրում է Daily Mail-ը:
Երգչուհին տեսակապի միջոցով խոսել է հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հետ և զրույցի ընթացքում խոստովանել, որ դժվարությամբ է կարողանում երեխաներին դաս սովորեցնել: Լոպեսը նշել է, որ ստիպված է ինքնուրույն զբաղվել իր 12-ամյա երկվորյակների՝ Մաքսի և Էմմայի կրթությամբ:
Նա նաև խոստովանել է, որ երբեմն չգիտի, թե ինչպես լուծել այս կամ այն խնդիրը, քանի որ «հիմա երեխաներին լրիվ այլ մաթեմատիկա են սովորեցնում»:
Լոպեսը նաև անդրադարձել է Ալեքս Ռոդրիգեսի հետ իր չեղարկված ամուսնությանը, որը պետք է կայանար 2020 թվականի ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է անորոշ ժամանակով:
Посмотреть эту публикацию в Instagram