ՌԴ-ում հայ բռնցքամարտիկն օգնում է կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոց կառուցել
Սպորտ
Հայազգի բռնցքամարտիկ Արմեն Գուլյանը որոշել է օգնել կորոնավիրուսով հիվանդ պացիենտների համար նախատեսված հիվանդանոցի կառուցմանը: Ինչպես և շատ մարզիկներ, Գուլյանը նույնպես մնացել է առանց աշխատանքի:
Գուլյանն ընտանիքին ուղարկել է Տվերսկի մարզ, իսկ ինքը գնացել է Մոսկվայի շրջան՝ մասնակցելու Covid-19-ով վարակված պացիենտների համար նախատեսված հիվանդանոցի կառուցման աշխատանքներին:
Շինարարությանը նա կարողացել է մասնակցել իր մոտ մարզվող շինարար ընկերների շնորհիվ:
«Ես ցանկանում եմ օգտակար լինել, քանի որ ֆինանսական հարցերը չենք քննարկել: Հասկանալի է, որ ես շինարարական ոլորտի մասնագետ չեմ, բայց սովորում եմ և փորձում եմ ինչ-որ օգուտ բերել»,- ասել է MMA-ի մարզիկը Sport24-ին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ իր հայ ընկերները կատակում են, թե ինքը կարող է արդեն սպորտից անցում կատարել շինարարության:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան