Փոթորիկ պատգամավորաց դասում․«Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախօրեի ասուլիսը փոթորկել է պատգամավորների անդորրը: Նրանք հասկացել են, որ, ի տարբերություն իրենց, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգեւավճարները՝ մեկ աշխատավարձի չափով։ Նման եզրակացության են եկել, քանի որ Փաշինյանը միայն 1 ամսվա մասին խոսեց՝ ասելով, որ մարտի պարգեւավճարներն իր որոշմամբ կփոխանցվեն կորոնավիրուսի ֆոնդին: Մինչդեռ օրերս ԱԺ նախագահը որոշեց, որ երկրորդ եռամսյակի պարգեւատրումների ֆոնդն ուղղվելու է նշված ֆոնդին։ Ընդ որում՝ ոչ միայն պատգամավորների, այլեւ աշխատակազմի պարգեւատրումները: Հիշեցնենք, որ նախարարները 750 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ ավելի քան մեկ տարի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ամսական նույնքան էլ պարգեւավճար»: