Ավանում մեքենան բախվել է քարե շինության պատին․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտավթար. ավտոմեքենան բախվել է պատին, ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խուդյակով փողոցի թիվ 176 շենքի մոտակայքում «Lexus IS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գեւորգ Դ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել քարե շինության պատին: Վարորդը հոսպիատալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ եւ հոսանքազրկել ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)