«Հրապարակ». Ինչո՞ւ հեռացավ Հակոբ Ճաղարյանը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է իր խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը։ Մեզ հայտնի դարձավ, որ Ճաղարյանը դիմումը գրել է դեռեւս 2 օր առաջ։ Դիմումի պատճառը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն է։ Ճաղարյանն իր նշանակման պահից ի վեր մշտապես քննադատել է Ռևազյանի անհեռանկար գործունեությունը, վերջինիս թույլ տված սխալների, կադրային սխալ քաղաքականության մասին հաճախ ասել է վարչապետին, իսկ քաղավիացիայի կոմիտեում EASA-ի անցկացրած վերջին աուդիտը, որի հետևանքով հայկական 2 ավիաընկերություններ զրկվեցին դեպի Եվրոպա չվեռթներ իրականացնելու հնարավորությունից, վերջնականապես լցրել է Ճաղարյանի համբերության բաժակը։ Նա վարչապետին երկընտրանք է առաջարկել՝ կա՛մ խելքի են բերում քաղավիացիան և այն հանձնում բարձրորակ մասնագետներին, կամ ինքը հեռանում է։ Վարչապետը կրկին ընտրել է «սիրուն աղջկան», որի հանդեպ անհասկանալի քնքուշ զգացումներ ունի։ Դժվար է խոստովանել, որ քիչ է՝ կադրային սխալներ ես թույլ տվել, դեռ հպարտացել ես այդ «սխալներով» եւ պատահական ու անփորձ մեկին նախընտրել ես որակյալ մասնագետներից»: