Երևանում բախվել են Volkswagen Golf-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Ապրիլի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմանում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Volkswagen Golf» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ վարորդն էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)