Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

Վերանորոգվում է Դիլիջան տանող ճանապարհը

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ նրան դիմավորել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նախարարը ծանոթացել է Մ-4 միջպետական ավտոճանապարհի 86-րդ կմ-ի հատվածում կատարվող շինարարական աշխատանքներին:

Ճանապարհը սկսվում է Դիլիջանի թունելից եւ ձգվում մինչեւ քաղաքի կենտրոն: 2003թ-ին այն վերականգնվել էր «Լինսի» հիմնադրամի միջոցներով: Սակայն, ինտեսիվ երթեւեկության, բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում ճանապարհային հագուստը մաշվել էր` առաջացնելով անթույլատրելի չափերի նստվածքներ, փոսեր, եւ անհրաժեշտություն էր առաջացել հիմնանորոգում կատարելու: 2012թ-ին Դիլիջանի բնակչության հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր լուծել հիմնախնդիրը: Նախագահը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել հարցը եւ ներկայացնել առաջարկություններ: Նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ, նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն՝ օգոստոսի 2-ից սկսվել է 12.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Խաչհար» եւ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ ձեռնարկությունների կոնսորցիումը: Աշխատանքները սկսվել են լայն թափով և ամբողջությամբ կավարտվեն նախանշված ժամկետից մեկ ամիս շուտ' սեպտեմբերին: Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է կատարվող շինարարական աշխատանքներին եւ իր գոհունակությունը հայտնել ճանապարհի որոշակի հատվածում կատարված ասֆալտապատման աշխատանքների որակի առնչությամբ:

«Մեզ համար կարեւորը ճանապարհի բարձր որակն է եւ դրա պահպանումը: Շինարարարական աշխատանքների հիմքում գլխավորն այն է, որ նորոգումից հետո նվազագույնը յոթ տարի ճանապարհները որեւէ խնդիր չունենան»,- նշել է նախարարը: Գագիկ Բեգլարյանը շինարարներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

Ճանապարհի աշխատանքների կատարման համար պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ 170 միլիոն դրամ: Դիլիջանի ճանապարհաշինարարական աշխատանքներին ծանոթանալուց հետո նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 82-րդ կմ-ի հատված՝ ծանոթանալու սողանքի հետեւանքով փլուզված հատվածի վերականգնողական աշխատանքների ավարտին: Նախարարը ներկա է գտնվել փլուզման վայրում կառուցված 2011թ-ի հոկտեմբերի 2-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան- աղբյուրի բացմանը: Զոհվածների հարազատներն ու հյուրերը ծաղիկներ են դրել հուշարձանին եւ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

«Հատուկ շնորհակալության են արժանի Արտակարգ իրավիճակների նախարարության, մարզպետարանի աշխատակիցները, փրկարարները, գյուղապետերը, ովքեր միահամուռ կերպով կարողացան այս ճանապարհը վերականգնել: Նրանք մի մարդու պես աշխատել են, փրկել են շատ կյանքեր, սակայն, ցավոք, չկարողացան փրկել հինգ մարդու կյանք: Բնության դեմ պայքարելը դժվար է, սակայն նախարարությունն անելու է հնարավորը՝ հետագայում նման վթարներից խուսափելու համար»,-ասել է նախարարը: Բեգլարյանը վստահեցրել է, որ ճանապարհի վերակառուցված հատվածը բավականին հուսալի է:

Հիշեցնենք, որ 2011թ-ի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին տեղի էր ունեցել խոշոր սողանք, որի հետեւանքով հողային զանգվածը սահել էր ճանապարհի վրա՝ մայրուղին դարձնելով երթեւեկության համար անանցանելի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Լճկաձոր եւ Այրում բնակավայրերի հատվածում: Փլվածքի հատվածը կազմել է 360 մետր: Բնական աղետի այս գոտին առաջին իսկ պահից հայտնվել է կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում: ՀՀ ՏԿՆ-ն անհապաղ միջոցներ է ձեռնարկել երթեւեկությունը ժամանակավոր սխեմայով կազմակերպելու համար: Լճկաձոր եւ Այրում գյուղերի տարածքով կառուցվել էր շրջանցիկ ճանապարհ, որով կազմակերպվել էր մարդատար մեքենաների երթեւեկությունը, իսկ բեռնատարներինն ամբողջությամբ տեղափոխվել էր Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան ճանապարհի վրա: Նախարարությունը 2012թ-ի պետբյուջեի միջոցների տնտեսման հաշվին կատարել է փլուզման հատվածի երկրաբանական հետազոտությունները եւ մշակել վերակագնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: 2012թ-ի առաջին եռամսյակում անցկացվել է շինարարարական աշխատանքների գնման մրցույթ, որի հաղթող է ճանաչվել «Ճանապարհ» ՍՊԸ-ն՝ 550 միլիոն դրամ պայմանագրային արժեքով: ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության 2012թ-ի պետբյուջեի միջոցների տնտեսած գումարների հաշվին համապատասխան ֆինանսավորում է հատկացվել վերը նշված աշխատանքների իրականացման համար: Արդյունքում վերականգնվել է նախկին մայրուղին: Կատարվել է ճանապարհի մաքրում հողե զանգվածից, որի ծավալը կազմում է 245 հազար խմ, ճանապարհային պատվածքի կառուցում, որի մակերեսը կազմում է 2 հազար 920 քմ: Տեղադրվել են երթեւեկության անվտանգության ապահովման անհրաժեշտ մետաղական արգելափակոցներ եւ նշաններ: Բոլոր աշխատանքներն ավարտվել են հուլիսի 26-ին: Տվյալ հատվածում երթեւեկությունն ամբողջովին վերականգնված է:

Նախարար Բեգլարյանը օգոստոսի 15-ին այցելել է նաեւ Ապարան քաղաք: Մ-3 միջպետական ճանապարհը՝ Երեւան-Ապարան-Վանաձոր, նախկինում նորոգվել է 2000 թ-ի սկզբներին: Ապարանի ներսում՝ այդ ճանապարհի շուրջ 3.9 կմ երկարությամբ հատվածն ամբողջովին քայքայվել է, որի հիմնական պատճառը վատ ջրահեռացումն է ոչ միայն անձրեւաջրերից, այլեւ խմելու եւ կոյուղու ջրերից: Ապարանի ազգաբնակչության հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արձագանքելով բնակչության խնդրանքին, հանձնարարել է նախարարությանը' ուսումնասիրել ու լուծել խնդիրը: Օգոստոսի 2-ին նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում «Շինֆորում» կապալառու կազմակերպությունն արդեն սկսել է վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչեւ տարեվերջ:

Ճանապարհի շինարարական աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 550 միլիոն դրամ: Գագիկ Բեգլարյանն իր դժգոհությունն է հայտնել շինարարներին աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ: Նա հանձնարարել է արագացնել ճանապարհի կառուցապատման եւ ասֆալտապատման աշխատանքները եւ հստակ խնդիր դրել նրանց առջեւ ապահովել ճանապարհի կառուցման բարձր որակը, որոնց արդյունքը ստուգելու համար օգոստոսի 25-ին եւս կայցելի Ապարան:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված