Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին 

2012 թ. օգոստոս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Տնտեսություն

2012 թ. օգոստոսի 7-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին' ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Ահարոն Չիլինգարյանը, Օլեգ Աղասյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հուլիսի վերջի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
2012 թ. հուլիսին արձանագրվել է 1.5% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը բարձրացել է մինչև 2.3%' մոտենալով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Հուլիսին ևս արձանագրված գնանկումն ամբողջությամբ պայմանավորվել է պարենային ապրանքների գների սեզոնային անկմամբ (նպաստումը ընդհանուր գնաճին' 1.5 տոկոսային կետ), այն դեպքում, երբ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գները մնացել են գրեթե անփոփոխ: Պարենային ապրանքների կառուցվածքում շարունակել են զգալիորեն նվազել «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբի գները' 24.4% (նպաստումը' 1.5 տոկոսային կետ): Այս պարագայում հուլիսին 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվում է գնաճի նպատակային ցուցանիշին մոտ մակարդակում' կազմելով 3.2%:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-հունիսին' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7.8%: Առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական ակտիվության աճը կրկին պայմանավորվել է արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների աճերով' համապատասխանաբար 13%, 8.1% և 5.5%: Շինարարության ճյուղում պահպանվել է անկման միտումը՝ 6.7%:
Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2012 թ. հունվար-հունիսին' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 13.5%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության' ՍԻՖ)՝ 6.7%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 8.1%-ով:
2012 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ տնտեսությունում մասնավոր ծախսումների զարգացումներն, ընդհանուր առմամբ, համահունչ են եղել ԴՎՔ ծրագրում նախանշված բազային սցենարի զարգացումներին, սակայն դրա կառուցվածքում մասնավոր սպառման աճն ավելի բարձր է եղել սպասվածից, իսկ մասնավոր ներդրումների անկումը' ավելի խորը: Համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը անցած 6 ամիսների արդյունքում եղել է չեզոք' պայմանավորված պետական ծախսերի զսպող և եկամուտների գրեթե նույնքան ընդլայնող ազդեցությամբ:
Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Հուլիսին, 12-ամսյա գնաճի ձևավորված բավականին ցածր մակարդակի պարագայում ԿԲ-ն կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը' հաշվի առնելով դրամավարկային պայմանների թուլացում դիտարկվող դրամի արժեզրկման շարունակումը հունիսին ևս (4%), ինչպես նաև 12-ամսյա բնականոն գնաճի համեմատաբար բարձր մակարդակը: Ֆինանսական շուկան դրան արձագանքել է շուկայական տոկոսադրույքների ինչ-որ չափով կայուն մակարդակների պահպանմամբ: Արդյունքում, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 10.4%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9.1%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 9.2%:
ՀՀ արտարժույթի շուկայում հուլիսին դիտվել է դրամի արժևորում. նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժևորվել է 0.5%-ով' կազմելով 412.6 դրամ, Եվրոյի նկատմամբ' 2.6%-ով՝ կազմելով 506.7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.8%-ով' կազմելով 12.7 դրամ:
Մակրոտնտեսական նկարագրված զարգացումների ներքո հուլիսին ձևավորվել է դրամավարկային հետևյալ միջավայրը. 12-ամսյա կտրվածքով փողի և դրամային զանգվածներն աճել են համապատասխանաբար 22.1% և 19.3%-ով, որոնց կառուցվածքում դրամային ավանդների տ/տ աճը կազմել է 24.2%: Արտարժութային ավանդները հուլիսին աճել են տ/տ 26%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 12.1%), ինչի հետևանքով դոլարացման մակարդակն ավելացել է 3.2%-ով: Հուլիսին շարունակել են բարձր տեմպերով աճել տնտեսությանը տրամադրված վարկերը' տ/տ 34.7%-ով, որի կառուցվածքում գերակշռող են մնում արտարժութային վարկերը:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
2012 թ. հուլիսին հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում դրսևորվել են թույլ գնանկումային ու կայունացման, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում' որոշակի գնաճային միտումներ:
Այսպես, չնայած Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նախորդ ամսվա նկատմամբ հուլիսին աճել է 7%-ով, դեռևս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պահպանվում է ցածր մակարդակում' նվազումը 11.4%: Հուլիսին եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի շարունակվող արժևորման պայմաններում ոսկու միջազգային գինը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ՝ նվազելով ընդամենը 0.42%-ով: Արդյունաբերական մետաղներից պղնձի գինը հուլիսին աճել է 2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազումը կազմել է 21.6%:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 թ. հուլիսին' նախորդ ամսվա նկատմամբ աճել է 6.2%-ով, որի պայմաններում անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այն դեռևս նվազող է' 8.0%: Հուլիսին ցորենի միջազգային շուկայում դիտվել է գների 25.0% աճ' պայմանավորված Ռուսաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում չոր եղանակային պայմանների հետևանքով սպասվող բերքի կրճատման սպասումներով: Շաքարավազի և բրնձի միջազգային գները ևս հուլիսին աճել են' համապատասխանաբար 11% և 6.6%-ով, այդուհանդերձ տարեկան կտրվածքով դրանք դեռևս պահպանում են նվազման միտումները' համապատասխանաբար 22.7% և 6.5%:
ԱՄՆ ԴՊՀ-ն, հիմք ընդունելով ԱՄՆ-ում սպասվող տնտեսության զարգացման չափավոր տեմպերը և միջինժամկետում խարսխված գնաճային սպասումները, դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը եռամսյակի ընթացքում թողել է անփոփոխ' 0-0.25% միջակայքում:
Չնայած գնաճի ցուցանիշը դեռևս շարունակում է պահպանվել նպատակային 2% թիրախից բարձր մակարդակում, Եվրոգոտու տնտեսական հիմնախնդիրների ներքո, Եվրոպական կենտրոնական բանկը, առաջին կիսամյակում քաղաքականության տոկոսադրույքը անփոփոխ թողնելուց հետո, հուլիսին իջեցրել է 0.25 տոկոսային կետով' սահմանելով 0.75%:
Խորհուրդն արձանագրեց, որ համաշխարհային պահանջարկի դանդաղ վերականգնման պայմաններում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ակնկալվում են թույլ գնանկումային և կայունացման միտումներ: Սակայն նախանշվեց Ռուսաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում չոր եղանակի հետևանքով սպասվող բերքի կրճատման սպասումներով պայմանավորված հացահատիկային ապրանքների միջազգային շուկաներում հնարավոր գնաճային միջավայրի ձևավորման ռիսկը, ինչը կարող է էական լինել ՀՀ-ում գնաճային միջավայրի ընդլայնման առումով:
Խորհուրդը ՀՀ տնտեսության հետագա զարգացումները գնահատեց թույլ գնաճային՝ պայմանավորված առկա ցածր գնաճային միջավայրի ու տնտեսության վարկավորման շարունակական բարձր աճի ազդեցությամբ մասնավոր սպառման աճի բարձր տեմպերով, ինչը հնարավոր է կշարունակվի նաև առաջիկա ամիսներին' հանգեցնելով համախառն պահանջարկի ավելացմանը և գնաճային ներուժի ձևավորմանը:
Հաշվի առնելով առաջիկայում գնաճի' 2012 թ. երկրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների մեծ անկմամբ պայմանավորված ցածր մակարդակից բարձրացումը, ինչպես նաև գնաճային միջավայրի ընդլայնման վերոնշյալ ռիսկերը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար գտավ ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխումից, որի պարագայում 12-ամսյա գնաճը մեկ տարվա հորիզոնում կձևավորվի տատանումների թույլատրելի 4% +/- 1.5 տոկոսային կետ միջակայքում:
2012 թ. օգոստոսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը' 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են' համապատասխանաբար 10.5% և 5.5%:

Cba.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում
Ամենադիտված