Роснефть-ը համագործակցելու է բենզինի հայկական ներկրողների հե՞տ
Տնտեսություն
Ռուսական Роснефть ընկերությանը, որը մտադիր է մտնել հայաստանյան նավթային շուկա, անհրաժեշտ չի լինի Հայաստանում նոր բենզալցակայանների ցանց ստեղծել: Ամենայն հավանականությամբ, ռուսական ընկերությունը կցանկանա տեղի նավթային խոշոր ընկերություններից մեկի հետ ստեղծել համատեղ ձեռնարկություն: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել է Հայաստանում նավթային ներկրումով զբաղվող ընկերություններից մեկի ղեկավարը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Ըստ աղբյուրի հայտնած տվյալների, Роснефть-ին հայկական գործընկերն անհրաժեշտ կլինի արդեն գործող բենզալցակայանների միասնական օգտագործման համար: Ռուսական ընկերությունը կարող է ձեռնամուխ լինել գործող բենզալցակայանների արդիականացմանն ու ընդլայնմանը և առաջարկել իր բրենդը և վառելիքի մատակարարման նոր մեխանիզմներ: Հայկական գործընկերն անհրաժեշտ է նաև Վրաստանի տարածքով Հայաստան վառելիքի անխափան տեղափոխման նպատակով, հաշվի առնելով Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա են քաղաքական խնդիրները:
Հիշեցնենք, որ ըստ ռուսական աղբյուրների, Роснефть-ը ճանապարհներ է փնտրում հայաստանյան շուկա մուտք գործելու համար: Մանրամասն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում