Հսկայական ժայռաբեկորները պոկվել ու թափվել են բնակչի տան վրա
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրել է․
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել է բնակչի տան տանիքին:
Պարզվել է, որ մի քանի հսկայական կտորներ ժայռից պոկվել և թափվել են բնակչի տան վրա՝ վնասելով տանիքը, պատերը, այգում տեղադրված մեղվի փեթակները, ինչպես նաև ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ