Սվերդլովսկի նահանգապետ Ալեքսանդր Միշարինը գիտակցության է եկել
Ռուսաստան
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, երկու օր առաջ ավտովթարի ենթարկված և ծանր վիրավորված Սվերդլովսկի նահանգապետ Ալեքսանդր Միշարինի գիտակցությունը վերականգնվել է: Ըստ վերջին տեղեկությունների՝ Միշարինի վիճակը բժիշկների հավաստմամբ կայուն է:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Մոսկվա-Սիրյով ավտոմայրուղում նահանգապետ Միշարինի ավտոշարասյունը բախվել էր մի քանի ավտոմեքենաների, ինչի հետևանքով Միշարինը ծանր վիրավորվել էր և նրան շտապ ուղղաթիռով տեղափոխել էին Եկատերինբուրգի հիվանդանոց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)