Ավանում բախվել են «BMW 325»-ը եւ «Nissan Tiida»-ն
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 28-ին, ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 325» (վարորդ` Կարեն Մ.) եւ «Nissan Tiida» (վարորդ` Արամ Գ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)