«ԱՄՆ-ն նախատեսում է կորոնավիրուսի թեստ անցկացնել միջազգային թռիչքների ուղևորների շրջանում»․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները կարող են միջազգային թռիչքների ուղևորներին պարտավորեցնել թռիչքից առաջ հանձնել կորոնավիրուսային թեստ, իսկ թռիչքի ընթացքում բժշկական դիմակներ կրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Ամերիկայի նախագահը նշել է, որ նման միջոցառումներ նախատեսվում է կիրառել վարակվածության բարձր մակարդակ ունեցող երկրներից թռիչքների ժամանակ: Այս հարցում Թրամփի ամենամեծ մտահոգությունը Բրազիլիան է: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ մուտքը Միացյալ Նահանգներ սահմանափակված է այն օտարերկրացիների համար, ովքեր վերջերս այցելել են Շենգենյան մուտքի արտոնագրերով երկրներ, Մեծ Բրիտանիա և Իռլանդիա: Նմանատիպ միջոցառումներ են կիրառվել նաև Չինաստանի և Իրանի նկատմամբ: Բացի այդ, ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել Մեքսիկայի և Կանադայի հետ ԱՄՆ սահմանային անցակետերում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)