«Օլիմպիականություն և կորոնավիրուս»․ Միջազգային օլիմպիական կոմիտեն փոխըմբռնման նոր հուշագիր կստորագրի ԱՀԿ-ի հետ
Սպորտ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) շուտով կստորագրի փոխըմբռնման հուշագիր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ, ասաց ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը: Չորեքշաբթի օրը Բախը նամակ է ուղարկել օլիմպիական շարժմանը՝ «Օլիմպիականություն և կորոնավիրուս» խորագրով:
«Կարելի է ենթադրել, որ հետկորոնավիրուսային հասարակության մեջ հանրային առողջությունը շատ ավելի կարևոր դեր կխաղա: Սպորտը և ֆիզիկական գործունեությունը մեծ ներդրում ունեն այս ոլորտում, - մեջբերում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը Բախի խոսքերը: ֊Վարակիչ հիվանդությունները և կորոնավիրուսային ճգնաժամը մեզ սովորեցնում են, որ սպորտը և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հասարակության առողջական վիճակը պահպանելու ամենամատչելի գործիքներն են։ Այս առիթով ՄՕԿ-ը պատրաստվում է ստորագրել նոր փոխըմբռնման հուշագիր ԱՀԿ֊ի հետ։ Երբեմն սպորտը միակ գործունեության ոլորտն է, որը միավորում է մարդկանց՝ անկախ նրանց սոցիալական, քաղաքական, կրոնական կամ մշակութային ծագումից: Սպորտը մի տեսակ սոսինձ է, որն իր մեջ պահպանում է հասարակությանը», - ավելացրել է ՄՕԿ-ի ղեկավարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)