Կորոնավիրուսով վարակված ծանր վիճակում եղած պացիենտը դուրս է գրվել Արտաշատի ԲԿ-ից (տեսանյութ)
Տեսանյութեր
Արտաշատի բժշկական կենտրոնից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված ծանր վիճակում եղած 64-ամյա պացիենտը։ Այս մասին տեղեկացնում են Արտաշատի ԲԿ-ից։
«Պացիենտը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ մեզ մոտ է ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը: Մեր թիմի կողմից ցուցաբերված բարձրակարգ բուժօգնության շնորհիվ՝ պացիենտը ընդամենը 15 օրում բուժվել և դուրս է գրվել լիարժեք ապաքինված»,- նշում են ԲԿ-ից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)