Բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է հոսանքահարումից՝ օդապարուկ թռցնելու ժամանակ․The Sun
Սպորտ
Կյանքից հեռացել է բրազիլական «Ինդեպեդենտե» ակումբի պաշտպան 22-ամյա Կայո Ֆելիպե Սանտոս Սիլվան: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը օդապարուկ է թռցրել երկինք: Օդապարուկի թելը խճճվել է էլեկտրական գժերի հոսանքի մեջ, և ֆուտբոլիստը հոսանքահարվել է: «Ցավով հայտնում ենք մեր թիմի խաղացող Կայո Ֆելիպեի մահվան մասին: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում նրա ընկերներին և ընտանիքի անդամներին», - ասվում է ակումբի ֆեյսբուքյան էջում: Այս մրցաշրջանում անցկացրած 22 խաղում Կեյոն խփել է 6 գոլ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)