Ռուսաստանում այսօր «Լռության Օր» է
Ռուսաստան
Այսօր Ռուսաստանում «Լռության Օր» է: ՌԴ Պետդումայի ընտրություններից մեկ օր առաջ արգելվում է որեւէ նախընտրական քարոզչություն:
Դումայի ընտրություններին մասնակցում են յոթ կուսակցություններ` "Единая Россия" իշխող կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը (КПРФ), Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР), Միրոնովի "Справедливая Россия"-ն և երեք արտախորհրդարանական կուսակցությունները` "Яблоко", "Правое дело" և "Патриоты России" կուսակցությունները: ՌԴ Պետդումայի ընտրությունները կկայանան վաղը` դեկտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ համաձայն այս տարվա օգոստոսին ՌԴ նախագահի հրամանագրի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել էր նոյեմբերի 5-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)