«ԳԱԶ 69»-ը, 150 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Մայիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում ԳԱԶ 69 մակնիշի 36 GD 553 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գանձաքար գյուղից դեպի Քարկապ սարամաս տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել Իջևանի շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)