Նեյմարը, հանուն «Բարսելոնա» վերադարձի, հրաժարվել է «ՊՍԺ»-ի հետ պայմանագրից․ Mundo Deportivo
Սպորտ
Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը կհրաժարվի նոր պայմանագրից ֆրանսիական «Փարիզ Սեն Ժերմենի» հետ, որպեսզի վերադառնա իսպանական «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն: Նեյմարի ներկայիս պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը: Հաղորդվում է, որ «ՊՍԺ»-ի ղեկավարությունը մտադիր է 28-ամյա բրազիլացուն առաջարկել նոր պայմանագիր, համաձայն որի նա կշարունակի տարեկան ավելի քան 50 միլիոն եվրո վաստակել, ինչպես նաև կստանա պարգևավճար՝ 100 միլիոն եվրո: Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը չի թարմացնի ակումբի հետ պայմանագիրը «Բարսելոնա» վերադառնալու պատճառով, որից նա տեղափոխվել է «ՊՍԺ» 2017-ի ամռանը: Ավելի վաղ ԶԼՄ-ները բազմիցս հայտնել էին, որ խաղացողը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի հավաքական, բայց տրանսֆերը դեռևս տեղի չի ունեցել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)