«Սևիլիան» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Բակայոկոյով
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Տիեմուե Բակայոկոն կարող է շարունակել կարիերան իսպանական «Սևիլյայում», հայտնում է Football Espana-ն: Ըստ աղբյուրի՝ «Սևիլիան» քննարկում է 25-ամյա ֆրանսիացու տեղափոխության հնարավորությունը, որը 2019/20 մրցաշրջանում վարձավճարով խաղում էր «Մոնակոյի» կազմում: Նշվում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը հույսը չի դնում Բակայոկոյի վրա, ուստի կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա Լոնդոնից: Ասվում է նաև, որ «Չելսին» ցանկանում է վերադարձնել այն 40 միլիոն եվրոյի մեծ մասը, որ վճարվել էր Բակայոկոյի համար 2017-ի ամռանը: «Սևիլիան» մտադիր է նվազեցնել հայցվող գումարը և, ամենայն հավանականությամբ, կիսապաշտպանի համար կառաջարկի մոտ 25-30 միլիոն:
Նախորդ մրցաշրջանում Բակայոկոն անցկացրեց 20 հանդիպում, խփեց մեկ գոլ և կատարեց երկու գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)