Ռոնալդուն ինքնաթիռի թռիչքի թույլտվության հետ կապված խնդիրների պատճառով չի կարող միանալ «Յուվենտուսին»
Սպորտ
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի կարող վերադառնալ Թուրինի «Յուվենտուսի» գտնվելու վայր իր անձնական ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով պորտուգալական TVI հեռուստաընկերությանը: Ռոնալդուն ներկայումս գտնվում է Մադեյրա կղզում և սպասում է՝ երբ իր ինքնաթիռով կկարողանա վերադառնալ Թուրին։ Այժմ նրա ինքնաթիռը դեռ գտնվում է Մադրիդում՝ Իսպանիայի կառավարության կողմից սահմանված թռիչքների սահմանափակումների պատճառով: Ինքնաթիռի թռիչքի համար Ռոնալդուն երեք անգամ մերժում է ստացել։ Միևնույն ժամանակ, Il Il Messaggero հրատարակությունը հավաստիացնում է, որ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Ֆունչալում կիրակի երեկոյան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)