Սիրիահայերին վարորդական վկայականները փոխանարինելու հնարավորություն կընձեռվի՞
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հետ համատեղ մշակել են սիրահայերին վարորդական իրավունքի տրամադրման նախագիծ, որը կքննարկվի ՀՀ կառավարության՝ օգոստոսի 23-ին նիստում:
ախագծի ընդունման անհրաժեշտությունը ծագել է, որովհետև Սիրիայից Հայաստան եկած հայ քաղաքացիների` այդ պետությունում ստացած վարորդական վկայականները չեն համապատասխանում «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին և վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տրամադրելու ՀՀ կարգին: Սա ևս բարդացնում է ՀՀ-ում սիրահայերի աշխատանք գտնելու հնարավորությունը:
Սույն նախագծի ընդունմամբ սիրիահայերին հնարավորություն կընձեռվի Սիրիայի վարորդական վկայականները փոխարինել` առանց որակավորման քննություններ հանձնելու:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում