Վարդենիսի պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի 140 աշխատակցի կրկնակի թեստավորումից հետո կորոնավիրուս չի հաստատվել
Բլոգոսֆերա
Վարդենիսի պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի 140 աշխատակցի կրկնակի թեստավորումից հետո նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել. բուժհաստատությունները վաղվանից կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։
Բուժ հաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։
Առողջ եղե՛ք»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ