Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ-ում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ․ Փաշինյան
Քաղաքական
Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն։ Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը կայուն ժողովրդավարական պետություն է։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն։ Եվ ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն։ Բայց ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդավարական կայունություն, հաստատված է ժողովրդական և ժողովրդավարական իշխանություն, և Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում։ Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որը ի վիճակի լինի խաթարել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական կայունությունը, որը ի վիճակի լինի կասկածի տակ դնել 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ