Գուրգեն Խաչատրյանն ասեղ չի, որ կորչի. Մարուքյան
Քաղաքական
Հազար բան կարող է լինել, Գուրգեն Խաչատրյանն ասեղ չի, որ կորչի: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի՝ քննությունից թաքնվելուն:
«Կգտնեն, մի անհանգստացեք: Բնականաբար, պետք է յուրաքանչյուր նախկինում պաշտոն զբաղեցրած անձ, որը պաշտոնն ի շահ իրեն ու իր ընտանիքի է ծառայեցրել, եւ դարձել է միլիարդատեր, պետք է պատասխան տա եւ պետք է փողերը հետ բերվեն: Մենք այս թեմայի շուրջ իշխանության հետ բանավեճ չունենք: Մեր բանավեճն արդյունավետ ինստիտուտներ ստեղծելու մեջ է:
Մենք ժամանակին առաջարկում էինք կառավարության մեր տարբերակի կառուցվածքը, որի արդյունքում Գուրգեն Խաչատրյանը չէր կարողանալու փախչել: Չեն ընդունել, փախել է, հիմա նոր մեր ասածն անում են»,-ասաց Մարուքյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ