Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի
Վրաստան
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսային ինֆեկցիաների քանակը ավելացել է 3-ով և հասել 735-ի։ Ապաքինվել է ևս 20-ը, ընդհանուր առմամբ՝ 557 մարդ, ասվում է հիվանդացության մոնիթորինգի հատուկ կառավարական կայքում: Բացի այդ՝ 3076 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 250-ը՝ հիվանդանոցում՝ հսկողության տակ: Վրաստանում մայիսի 22-ին կորոնավիրուսի պատճառով պարտադրված արտակարգ դրությունը և պարետային ռեժիմը դադարել են գործել, բայց մի շարք սահմանափակումներ դեռևս գործում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)