Հայաստանի գիշերային երկնքում արտացոլված երկնաքարը իրականում ընկել է Թուրքիայի տարածքում․ Daily Sabah (տեսանյութ)
ՏեսանյութերԵրեկ՝ մայիսի 27֊ին, Թուրքիայում՝ Սև ծովի ափին, երկնաքարի «հավանական անկում» է գրանցվել: Դեռևս պարզ չէ, թե մարմինն իսկապես երկնաքար է եղել, թե արհեստածին մարմին, հայտնում է Daily Sabah-ը: Թուրքիայի Սևծովյան շրջանի ամենամեծ քաղաքի՝ Տրապիզոնի ոստիկանությունը հաստատել է, որ ականատեսները երկնքում շողացող լույսի գունդ են նկատել: Իրավապահ մարմինները այժմ փորձում են պարզել դեպքի մանրամասները: Դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին՝ արդյո՞ք «հավանական երկնաքարը» ամբողջովին այրվել է մթնոլորտում, թե ընկել է Երկրի մակերևույթի վրա:
Հիշեցնենք, որ,ըստ նախնական վարկածի, «հավանական երկնաքարն» ընկել էր Հայաստանի տարածքում՝ Հրազդանից դեպի Հանքավան հատվածում։