Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ուկրաինան գիշերվա ընթացքում չի կարողացել ոչ մի բալիստիկ հրթիռ խոցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. Սաղաթելյան Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ) Ընդդիմությունը վերցնում է մանդատները. որո՞նք են նրա անելիքները. Հարցում (տեսանյութ) Նիկոլը հռետոր է, բայց վտանգավոր դպրոցից. Աշոտյանի հոդվածը ՔԿՀ-ից Մեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել․Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը` ՌԴ-ում.(տեսանյութ) Թրամփը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ալիևին 

Հայտարարում ենք նոր՝ «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Քաղաքական

Արման Բաբաջանյանը հայտնել է նոր՝ «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ, որպես առաքելություն դիտարկելով ամուր, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետություն ունենալու տեսլականը, այդ նպատակին հասնելու համար կարևորելով մրցունակ քաղաքական համակարգի անհրաժեշտությունը, որպես գերակա նպատակ հռչակելով երկրի ինքնիշխանության և անկախության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցության ապահովումը` հայտարարում ենք նոր քաղաքական միավորի՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության ստեղծման մասին։

«Հանրապետությունը» ներառում է բոլոր այն արժեքներն ու սկզբունքները, որոնք որպես պետության հիմնասյուներ նախանշված են Հայաստանի Անկախության հռչակագրով, հետևաբար մեր նպատակն է առավելագույնս նպաստել Հանրապետության հիմնադիր փաստաթղթի արժեքների ու սկզբունքների արմատավորմանը:

Հանրապետությունն է արդի պետության այն կացութաձևը, որը հնարավորություն է տալիս հասնելու մարդու ազատությունների և իրավունքների, ժողովրդավարության առավելագույն մակարդակին, որի անկյունաքարային նվաճումներն են հզոր տնտեսությունը, անվտանգ միջավայրը, բարեկեցիկ հասարակությունը, ի վերջո` երջանիկ մարդը։

Մրցակցային քաղաքական համակարգ, ազատ շուկայական հարաբերություններ, մրցունակ և նորարար տնտեսական կառուցակարգեր, անկախ դատական իշխանություն, հզոր բանակ ու ճկուն արտաքին քաղաքականություն. սրանք են Հանրապետության կայացման անկյունաքարային ուղենիշները, որոնց իրականացմանն է ուղղված լինելու մեր գործունեությունը:

Կայացած և հզոր Հանրապետությունն է մեր քաղաքացիների անձնական ու հանրային երջանկության գրավականը։

Մեր երազած Հանրապետության հիմքում է ամփոփված հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրբազան ավանդը և մեր դարավոր մշակութային ժառանգությունը։ Սրանք են մեր այսօրվա ու ապագա Հայաստանի հիմնաքարերը։

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ներքնապես ու արտաքնապես հզոր ու պաշտպանված պետություն` այդ նպատակի համար օգտագործելով մի կողմից ներքին ռեսուրսները, մյուս կողմից` աշխարհասփյուռ հայության ներուժը: Մեր երազած Հանրապետությունը պետք է դառնա այնպիսի պետություն, որն ամենացանկալի բնակավայրը կդառնա աշխարհի բոլոր հայերի համար:

Հանրապետության մեր տեսլականի հիմքում ընկած է ճկուն ու բազմակողմանի արտաքին քաղաքականություն վարող պետությունը, որը պետք է առավելագույն թվով բարեկամ ու դաշնակից երկրներ ունենա աշխարհում: Այդպիսի արտաքին քաղաքականությունը հնարավորություն կտա հասնելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ, հայանպաստ կարգավորմանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչմանը:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանի համար ստեղծել է ազատ, հզոր և ժողովրդավար հանրապետություն ունենալու եզակի պատմական հնարավորություն։ Հավատարիմ մնալով հեղափոխությամբ հռչակված արժեքներին` մենք, քաղաքական թիմով ու համախոհներով, գործի ենք դնելու մեր առավելագույն ջանքերը, օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները մեր քաղաքացիների երազանքի հայրենիքը կերտելու համար։

Այսու հայտարարում ենք, որ ծառայելու ենք մեկ միասնական նպատակին՝

Հանուն Հանրապետության»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) ԱՄՆ-ն ակնկալում է Հորմուզի նեղուցի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. CNN Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՈւկրաինան գիշերվա ընթացքում չի կարողացել ոչ մի բալիստիկ հրթիռ խոցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. Սաղաթելյան Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Ընդդիմությունը վերցնում է մանդատները. որո՞նք են նրա անելիքները. Հարցում (տեսանյութ) Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստի որակազրկման չեղարկման շուրջ իր հնարավոր ազդեցությունըՆիկոլը հռետոր է, բայց վտանգավոր դպրոցից. Աշոտյանի հոդվածը ՔԿՀ-ից Porsche-ը պատրաստվում է նոր զանգվածային կրճատումներիՄեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել․Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը` ՌԴ-ում.(տեսանյութ) Թրամփը Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ալիևին Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի, եվրոյի և յուանի պաշտոնական փոխարժեքներըՎրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Սևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ով Իտալիայում հայտնաբերվել է հնագույն իշխանի դամբարան՝ ներսում պահպանված մարտակառքովՄեծ Բրիտանիան Արկտիկայում ՆԱՏՕ-ի ընդլայնված գործողության շրջանակում ռուսական օդանավեր է որսացել Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Թրամփը Մելոնիի լուսանկարը հրապարակել է սուր գրառմամբՈվքեր են Արտաշես Ալեքսանյանի դուստրն ու թոռնիկները (Լուսանկարներ)Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Մասնագետները նշել են սմարթֆոնից անհապաղ հեռացնելու արժանի հինգ տեսակի հավելվածներըԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվելՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ AP․ Թրամփը ցանկանում է Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԿնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատուԵկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումըԱնկախության օրվանից ի վեր Կալիֆոռնիայում ձերբակալությունների թիվը գերազանցել է 400-ը«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ ԼիխաչովԱմերիկյան Barracuda-500 թևավոր հրթիռները կարտադրվեն ԼեհաստանումՄասնագետները նշել են, թե ինչու արժե հրաժարվել օգտագործված iPhone գնելուցՆա ծիծաղեցնում էր բոլորին, մինչդեռ ինքն ապրում էր ցավի մեջ. նոր ներկայացում` Ստանիսլավսկու թատրոնում (տեսանյութ) Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի Ֆիդան. Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-Իրան բանակցություններըՀամայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքերԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Chevrolet»-ը և «Infiniti»-ն․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Բուքինգհեմյան պալատը մերժել է արքայազն Հարրիին թույլատրել մնալ իր նստավայրումՓաշինյանը վերահաստատել է՝ Երևանը չի հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից. Lenta.ru ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ)Ռուսաստանը բողոք է հայտնել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառով
Ամենադիտված