Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ձեռնոցներ կրելը արդյունավետ չէ․ kfvs12 (տեսանյութ)
ՏեսանյութերԱրդյո՞ք հասարակության մեջ տարածում գտած ռետինե ձեռնոցներ կրելն արդյունավետ է կորոնավիրուսից պաշտպանելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, առողջապահության ոլորտի պատասխանատուները և SIH-ի վարակիչ հիվանդությունների բժիշկ Սառա Ալթամիմին ասում են, որ «ոչ»: «Պետք չէ հասարակության մեջ ձեռնոց կրել։ Դա անվտանգության կեղծ զգացողություն է առաջացնում։ Ձեռնոցներ կրելը զգուշավորություն չի պարտադրում, քանի որ մենք դրանով շոշափում ենք մակերեսները և ապա հպվում դեմքին։ Այսպիսով, ինքներդ ձեզ պաշտպանելու լավագույն միջոցը ձեռքերը լվանալն է։ Մենք բոլորս միասին կարող ենք հաղթահարել վերահաս վտանգը։ Այժմ ամենակարևորն այն է, որ բոլորն անեն այն, ինչ իրենցից պահանջվում է անհատապես»,֊ասել է բժիշկ Ալթամիմին։
Եթե բոլոր դեպքերում որոշել եք ձեռնոցներ կրել, առաջարկում ենք ստորև դիտել, թե ինչպես պետք է կրել ձեռնոցները։