Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել. վարակվածները ժամանել են արտերկրից
Արցախ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում:
Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)