Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Ովքեր են Արտաշես Ալեքսանյանի դուստրն ու թոռնիկները (Լուսանկարներ) Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ) Դոլարն ու եվրոն էժանացել են Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ 

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել

Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները:

Հերթական փաստը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում օրենքով նախատեսված ժամկետում թեկնածու չառաջադրելն է:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դեպքերի, երբ, խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները, վարչապետը չէր առաջադրում կառավարության անդամների թեկնածուներ՝ պատճառաբանելով կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները կամ, երբ 2018 թ. հոկտեմբերի 2-ին զավեշտի հասնող վարքագծով Ազգային ժողովի բակում ազատում էր կառավարության անդամներին: Սա՝ այն դեպքում, երբ վարչապետը կառավարության անդամներ՝ նախարար և փոխվարչապետ, նշանակելու կամ ազատելու իրավունք չունի: Այս իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին: Վարչապետը իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ: Ընդ որում, օրենքով սահմանված են առաջարկներ ներկայացնելու պարտադիր դեպքեր և ժամկետներ: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Չառաջարկելով նախարարի թեկնածու, նա փոխնախարարին վերապահեց կառավարության անդամի լիազորություններ: Բացի այն, որ վարչապետը չունի նման իրավասություն, այն փաստացի յուրացրեց նաև Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունը: Այս պարզ կանոնի խախտումը լի է այնպիսի հետևանքներով, որոնք հանգեցնում են քաղաքացիների, կազմակերպությունների և պետական մարմինների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:

Առավել ցայտուն օրինակը 2019 թ. մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նախարարի պարտականությունների լիազորումն էր, ով իր հրամանով աշխատանքից ազատեց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Վերջինս ստիպված էր դատական կարգով պաշտպանել իր իրավունքները: Դատարանը անվավեր ճանաչեց «նախարարի պարտականությունները կատարող անձի» հրամանը, վերականգնեց նրան աշխատանքի և պարտադրեց պետական կազմակերպություններին՝ կատարել փոխհատուցումներ ու վճարումներ, որոնք ի վերջո հանրային (պետական միջոցներ էին): Այլ խոսքով, վնասը կրեց պետությունը: Պատկերացրեք՝ ի՞նչ հետևանքների կհանգեցնի այսպիսի նշանակումների (իսկ դրանք անցյալ տարի վերաբերում էին հինգ նախարարությունների)  և դրանց հիման վրա փոխնախարարներին վերապահված ապօրինի լիազորությունների իրականացման բոլոր դեպքերի հանրագումարը: Թվում էր այս ապօրինության հետևանքը դաս կլինի վարչապետի համար: Սակայն ոչ, նա շարունակում է նույն համառությամբ և ոգով՝ իրեն համարելով Սահմանադրությունից ու օրենքից վեր պաշտոնյա: Շրջակա միջավայրի նախարարի թեկնածու չառաջադրելով, նա շարունակում է արհամարել սահմանդրության և դրա հիման վրա ընդունված օրենքի պահանջները: Այսպես, Սահմանադրութան 131-րդ հոդվածի համաձայն վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին: Իսկ եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020 թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք է ներկայացվեր նախարարի թեկնածու: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն ներկայացված չէ: Պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ է կայացվել այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքների դրանք կարող են հանգեցնել: Թերևս ժամանակը ցույց կտա: Հիմա պարզ մի քանի հարցադրում.

  1. Ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարում Սահմանադրության և օրենքի պահանջները:
  2. Գիտակցո՞ւմ է, արդյոք, նա, որ իր այս վարքագծով խեղաթյուրում է պետական կառավարման համակարգը:
  3. Պատկերացնու՞մ է, արդյոք, որ այսպիսի գործողությունը (անգործությունը) իշխանության յուրացում, պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում է»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Թրամփը Մելոնիի լուսանկարը հրապարակել է սուր գրառմամբՈվքեր են Արտաշես Ալեքսանյանի դուստրն ու թոռնիկները (Լուսանկարներ)Փաշինյանի ամոթն ու քաղաքական մակարդակի իջեցումը․ Մաթևոսյանը՝ ռեպրեսիաների և հետընտրական շրջանի մասին (տեսանյութ) Շոկային զարգացում․ Քննչական կոմիտեն խուզարկել է Գագիկ Ծառուկյանի տունը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Մասնագետները նշել են սմարթֆոնից անհապաղ հեռացնելու արժանի հինգ տեսակի հավելվածներըԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվելՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ AP․ Թրամփը ցանկանում է Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԿնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատուԵկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումըԱնկախության օրվանից ի վեր Կալիֆոռնիայում ձերբակալությունների թիվը գերազանցել է 400-ը«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ ԼիխաչովԱմերիկյան Barracuda-500 թևավոր հրթիռները կարտադրվեն ԼեհաստանումՄասնագետները նշել են, թե ինչու արժե հրաժարվել օգտագործված iPhone գնելուցՆա ծիծաղեցնում էր բոլորին, մինչդեռ ինքն ապրում էր ցավի մեջ. նոր ներկայացում` Ստանիսլավսկու թատրոնում (տեսանյութ) Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի Ֆիդան. Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-Իրան բանակցություններըՀամայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքերԱվտովթար՝ Երևանում․ բախվել են «Chevrolet»-ը և «Infiniti»-ն․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին Բուքինգհեմյան պալատը մերժել է արքայազն Հարրիին թույլատրել մնալ իր նստավայրումՓաշինյանը վերահաստատել է՝ Երևանը չի հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից. Lenta.ru ԱՄՆ-ն մնացել է միայն մեկ ավիակիրով․ Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը և ընկերությունները (տեսանյութ)Ռուսաստանը բողոք է հայտնել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառովՍլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունըԿարևոր է, որ ՀՀ կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար․ Միշուստին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (տեսանյութ)Կիևի քաղաքապետը կրկին հայտարարել է քաղաքի վրա ամենամասշտաբային հարձակման մասինՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել պրոպանով լի 30 երկաթուղային վագոնԴոլարն ու եվրոն էժանացել են Մակրոնն ու ալ-Շարաան կլոր սեղան կանցկացնեն՝ նվիրված Սիրիայում հետպատերազմյան վերականգնմանըՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՎարչապետը մասնակցել է Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին և հանդես եկել ելույթով (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը կարգավիճակ չունի. խուզարկությունն ավարտված չէ, այլ բան չեմ կարող ասել. փաստաբան (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու հերթական դեպքերըՉինաստանը պահանջել է, որ Միացյալ Նահանգները վերացնի Կուբայի շրջափակումըՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ․ կզբաղվի փաստաբանական գործունեությամբՍի Ծինփինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբԱյնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում․ Դիանա Գրիգորյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասինՉգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճմանPolitico. Մեծ Բրիտանիան, ենթադրաբար, ուղեկցել է երկու ռուսական Տու-142-ներ Նորվեգիայից արևմուտքԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ Dawn. ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Բժիշկները նշել են կյանքը երկարացնելու հինգ անարդյունավետ միջոց։Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է ավելի շատ գումար անօդաչու թռչող սարքերի համար Ռուսաստանի հարվածներից հետո
Ամենադիտված