ՌԴ ԿԸՀ-ը ընտրողներից 68 դիմում-բողոք է ստացել քվեարկությանը մասնակցելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն 68 դիմում-բողոք է ստացել ընտրողներից քվեարկությանը մասնակցելու համար: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեոնիդ Իվլևը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ ՌԴ ԿԸՀ-ը 68 դիմում-բողոք ստացել ընտրողներից»,- ասել է Իվլևը` ավելացնելով, որ մոտակա ժամերին ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնի:
Իվլևը հավելել է, որ բողոքների ընդհանուր թվից 45-ը տարբեր քաղաքական կուսակցություններն են ներկայացրել, 17 բողոք-դիմում ընտրողներն են ներկայացրել, ինչպես նաև բողոքներ են ներկայացվել լրագրողներից: Դիմում-բողոքները մասնավորապես վերաբերում են ապօրինի քարոզչությանը եւ ընտրական հանձնաժողովների աշխատանքին:
Հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)