Պուտին. Ընտրություններն արտացոլում են ռեալ իրավիճակը երկրում (ֆոտո)
Ռուսաստան
ՌԴ Վարչապետ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Պետական Դումայի ընտրությունները, որոնց նախնական արդյունքներով «Единая Россия»-ն 2007թ. Համեմատ նկատելիորեն թուլացրել է իր դիրքերը, «արտացոլում են իրավիճակը երկրում»:
Այս հայտարարությունը Պուտինն արել է նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ «Единой Россия» կուսակցության կենտրոնական շտաբ կատարած այցելության ժամանակ:
Նախագահ Մեդվեդևն ընդունել է, որ ընտրությունների արդյունքները բացասական առումով տարբերվում են նախորդ խորհրդարանական ընտրություններից:
«Դեմոկրատիան աշխատում է»,– կատակել է Մեդվեդևը:
Այնուհետև խոսք է վերցրել վարչապետ Պուտինը: Նա հիշեցրել է, որ այս ընտրություններում «Единая Россия»-ն իրեն դրսևորեց իբրև «առաջատար ուժ», որի վրա «պատասխանատվություն է դրված», այդ թվում և «բացթողումների համար»:
«Չնայած բարդություններին, «Единая Россия»-ն պահպանում է իր առաջատար դիրքերը»,- ասել է Պուտինը,- «Սա օպտիմալ արդյունք է, որն արտացոլում է իրական իրավիճակը երկրում»:
Այս հայտարարությունները ցուցադրվել են «Россия 24» հեռուստաընկերության ուղիղ եթերով:
{gallery}2011/10/putin-medvedev{/gallery}


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)