Բիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներ Պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել Չինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4% Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. Չալաբյան Անակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. Ղազինյան Արթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում 2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումը 9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի Բաբլումյանը 42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին» Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». Սուրենյանց 

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը՝ հունիսի 15-ից Ուկրաինա մուտք գործելու կանոնների մասին

Հասարակություն

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Համաձայն Ուկրաինայի պետական սահմանային ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվության, 2020թ. հունիսի 15-ից օտարերկրացիների՝ Ուկրաինա մուտքի ժամանակավոր արգելքը չեղարկվում է։

2020 թ. հունիսի 12-ին Ուկրաինայի կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել, որոնք փոխում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ուկրաինա մուտքի պահանջները:

Ուկրաինայի նախարարների կաբինետի 2020թ. հունիսի 12-ի թիվ 480 որոշմամբ սահմանվում է, որ օտարերկրացիներին անհրաժեշտ է համապատասխան բժշկական ապահովագրություն ունենալ Ուկրաինա մուտք գործելու համար: Այն մարդիկ, ովքեր գալիս են կորոնավիրուսային ինֆեկցիայի լայն տարածում ունեցող երկրներից, ենթակա են օբսերվացիայի (կարանտինային մեկուսացում):

Մասնավորապես, համաձայն նշված որոշման, կարանտինի ժամանակահատվածի համար արգելվում է օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից պետական սահմանի հատումը (բացառությամբ Ուկրաինայում մշտապես բնակվող օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև փախստական ճանաչված կամ լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձանց) առանց COVID-19-ի բուժման հետ կապված ծախսերը և օբսերվացիան ծածկող ապահովագրության:

Կառավարությունը նաև որոշել է, որ օբսերվացիայի համար հիմք է հանդիսանում պետական սահմանի հատումն այն անձի կողմից, ով ժամանել է COVID-19-ի լայն տարածում ունեցող երկրից կամ հանդիսանում է այդպիսի պետության քաղաքացի։ Կառավարությունը պարտավորեցրել է մարզային և Կիևի պետական վարչակազմերին իրականացնել այդպիսի անձանց տեղափոխումը սահմանային անցակետերից օբսերվացիայի վայրեր։

Օբսերվացիայի #ենթակա #չեն COVID-19 լայն տարածում ունեցող պետությունների այն քաղաքացիները,

  • ովքեր վերջին 14 օրում չեն գտնվել այդ պետությունների տարածքում,
  •  Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների առաքելությունների աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները,
  • բեռնատար ավտոմեքենաների վարորդներն ու անձնակազմի անդամները, օդային և ծովային, գետային նավերի անձնակազմի անդամները, գնացքների և լոկոմոտիվային բրիգադների անդամները,
  • արտաքին անկախ գնահատման առաքելությունների մասնակիցները, նրանցից յուրաքանչյուրին ուղեկցող մեկ անձի հետ միասին, եթե հիմք չկա ենթադրելու, որ նրանք շփում են ունեցել COVID-19-ի վարակակիրի հետ:
  •  նաև օբսերվացիայի ենթակա չեն այն անձիք, ովքեր համաձայնել են #ինքնամեկուսացման «Գործել տանը» («#Дій_вдома») էլեկտրոնային ծառայության (բջջային հավելվածի) միջոցով:

COVID-19-ի լայն տարածում ունեցող պետություններ են համարվում այն պետությունները, որոնցում COVID-19-ի ակտիվ դեպքերի թիվն ավելի է, քան 40 մարդ` 100 հազար բնակչության համար: Նման պետությունների ցանկը յուրաքանչյուր 3 օրվա ընթացքում Ուկրաինայի առողջապահության նախարարությունը կտրամադրի պետական սահմանային ծառայությանը (Հայաստանի Հանրապետությունն այդ ցանկում է)»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեցԱՄՆ-ը հաստատել է Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի միջև նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»Հոգատար հայր, ամուսին, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր. այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանԵվրոպան մտնում է բանակցային գործընթաց․ Կիևը նոր աջակցություն է սպասում Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. ԱվինյանԱնօդաչուների հարվածից հետո Ազովում 4 ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ դիվերսիայի փորձից հետոՀութիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասինԻրանի էներգետիկան՝ հնարավոր թիրախ․ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր հարվածներ են ծրագրումՊեկինը հաստատեց․ Թրամփը, Պուտինն ու Սին կհանդիպեն նոյեմբերի 19-ինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են». Տիգրան Աբրահամյանը՝ ՊապիկյանինՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 16Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումըՍրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ
Ամենադիտված