«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքն արգելվել է 24 ժամով
Հասարակություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատանքն արգելվեց 24 ժամով։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն այստեղ արձանագրել է մի շարք խախտումներ` տաղավարների գերխիտ դասավորություն, մինչև 20 քմ տարածքով վաճառակետում 2 անձից ավելի անձանց ներկայության չբացառում, գծանշումների, ջերմաչափման, սոցիալական հեռավորության պահպանման, դիմակները պատշաճ չկրելու և մի շարք այլ խախտումներ։
Տնտեսավարողին կարգադրվել է անհապաղ դադարեցնել աշխատանքը և շտկել խախտումները։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի