Սասուն Միքայելյանը հիվանդացել է, Թագուհի Թովմասյանը՝ մայրացել. ինչու չեն քվեարկել
Հասարակություն
ԱԺ այսօրվա քվեարկություններին իմքայլականներից չեն մասնակցել Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը: Ըստ տեղեկությունների՝ Սասուն Միքայելյանը վատառողջ է, իսկ Թագուհի Թովմասյանը մայրացել է: Իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից խորհրդարանի նիստին ներկա են և քվեարկությանը մասնակցեցին 86-ը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս մասնակցեց քվեարկությանը: Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկեց ԱԺ պատգամավորական անձեռնմխելիությունից։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ՝ 0։ Քվեարկությանը մասնակցեց միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին